Հզոր թայֆունի հետեւանքով Թայվանում ավելի քան 1,8 մլն ընտանիք մնացել է առանց էլեկտրականության
ОБЩЕСТВОԹայվանում խաղաղօվկիանոսյան «Սոուդելոր» թայֆունի հետեւանքով նախնական տվյալներով, զոհվել է 4 մարդ, հաղորդում է Focus Taiwan-ը:
Պարբերականի փոխանցմամբ, եւս 27 մարդ վիրավորվել է, աղետն առանց էլեկտրականության է թողել 1,87 մլն ընտանիքների:
Թայվանի քաղաքների ու ավանների մեծ մասում այսօր փակ են դպրոցներն ու գրասենյակները: Տեղի իշխանությունների տվյալներով, օդանավակայաններում չեղյալ են համարվել տասնյակ չվերթներ, խախտվել են նավերի ու գնացքների երթեւեկության գրաֆիկները, հաղորդում է РБК-ն:
Քամու արագությունը կազմում է 173 կմ/ժամ, երբեմն այն հասնում է 209 կմ/ժամի: Նախօրեին Թայվանի եւ Չինաստանի իշխանությունները տարհանել են բնակչությանը վտանգավոր շրջաններից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



