Գվարդիոլան 7 տրանսֆեր է պահանջում «Մանչեսթեր Սիթիից»
СПОРТՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Խոսեպ Գվարդիոլան լուրջ փոփոխություններ է ցանկանում կատարել անգլիական «Մանչեսթեր Սիթիում», գրում է EUROSPORT-ը:
Իսպանացի մասնագետը նշել է 7 ֆուտբոլիստների, որոնց ցանկանում է ձեռք բերել առաջիկա 2 տրանսֆերային պատուհանների ժամանակ: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներից նա հույսեր է կապում միայն Վենսան Կոմպանիի, Սերխիո Ագուերոյի, Կեւին դե Բրույնեի եւ Ֆերնանդինյոյի հետ: Գվարդիոլայի տրանսֆերային ցուցակում են՝ Իլկայ Գյունդոգանը («Բորուսիա Դ.»), Ջեկ Ուիլշիրը («Արսենալ»), Էյմերիկ Լյապորտը («Աթլետիկ»), Դենի Ռոուզը («Տոտենհեմ»), Լերոյ Սանեն («Շալկե»), Ջոն Սթոունզը («Էվերտոն») եւ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը («Արսենալ»):
Իսպանացի մասնագետը «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու է այս մրցաշրջանից հետո:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
4
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
5
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие



