Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կոտայքի մարզում ավազակային հարձակման գործով կասկածյալ է ձերբակալվել

ОБЩЕСТВО

 ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի մայիսի 26-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին 2016թ մայիսի 26-ին` ժամը 22:05-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի տներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Նույն օրը` ժամը 23:30-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Գ.Փահլևանյանը, իսկ ժամը 23:40-ին «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «գլխուղեղի փակ տրավմա, գլխուղեղի ցնցում հարցականով, գլխի գագաթ ային շրջանի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց է դիմել Վ.Ղազարյանը:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016թ. մայիսի 26-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Գ.Փահլևանյանի տանը, որի ժամանակ բռնություն է գործադրվել տան սեփականատիրոջ նկատմամբ, որի ժամանակ օգնության է հասել վերջինիս որդին՝ մուրճով հարվածելով ապօրինի տուն ներխուժած անձին։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, ով «գլխուղեղի փակ տրավմա, գլխուղեղի ցնցում հարցականով, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ  դիմել էր «Աբովյան ԲԿ»։

Մասնավորապես՝ նախնական տվյալներով՝ Վ. Ղազարյանը դիմակավորված մուտք է գործել Կոտայքի մարզի Առինջ գյուղի տներից մեկի բակ, որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակի գործադրման սպառնալիքով հարձակվել տանտիրոջ՝ Գ.Փահլևանյանի վրա, իր մոտ գտնվող պլաստմասե տարայում եղած բենզինը լցրել է նրա վրա ու պահանջել գումար։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ օգնության է հասել Գ.Փահլևանյանի որդին և մուրճով հարվածել տուն ներխուժած անձի գլխին: Վերջիններիս միջև քաշքշուկ է սկսվել, որի ընթացքում Վ.Ղազարյանն իր մոտ գտնվող դանակով հարվածել է Գ.Փահ լևանյանի որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում տան բակում հայտնաբերվել և առգրավվել են խաղալիք ատրճանակի պլաստմասե կտորներ, պլաստմասե շիշ, որի մեջ առկա է եղել բաց դեղնավուն դյուրավառ հեղուկի նմանվող զանգված, դանակ, մեկ զույգ սև գույնի բրդյա ձեռնոց, արնանման հեղուկի հետքեր, սև գույնի կտորից դիմակ, երկաթյա մուրճ, իսկ այգում հայտնաբերվել է պայուսակ, որի մեջ եղել են կենցաղային իրեր:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում Վ.Ղազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատագենետիկական, դատաձեռագրաբանական, դատահետքաբանական, դատանյութագիտական և քրեագիտական փորձաքննություններ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինականուժի մեջ մտած դատավճռով»:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества