Տորրես. Մանկուց երազել եմ «Ատլետիկոյի» հետ ՉԼ-ում հաղթելու մասին
СПОРТՄադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը խոսել է Չեմպիոնների լիգայի՝ «Ռեալի» դեմ եզրափակչից ակնկալիքների մասին։
-Անկասկած, սա ամենակարևոր հանդիպումն է, որին երբևէ մասնակցել եմ։ Երջանիկ եմ, որ այս ակումբի մասն եմ։ Ես այստեղ եմ եկել, երբ հինգ տարեկան էի, բայց հիմա ամեն ինչ շատ տարբեր է։
Ինձ երջանկացրել են «Չելսիի» հետ այս մրցաշարում հաղթելը, Իսպանիայի հավաքականի հետ նվաճած տիտղոսները, բայց այս եզրափակիչն ինձ համար յուրահատուկ է։ Ինձ համար սա ամեն ինչ է նշանակում։ Ես նարավորություն ունեմ այն, ինչի մասին երազել եմ այս ակումբում լինելու ամբողջ ընթացքում։ Ես հիանալի թիմերի հետ եմ խաղացել, բայց սա իմ մանկության երազանքն է։
Ակումբն ու Սիմեոնեն ինձ վերադառնալու հնարավորություն տվեցին, և դժվար էր, ես պայքարում էի խաղալու, գոլ խփելու համար։ Անկասկած, սա իմ կյանքի գլխավոր երազանքն է,-ասել է Տորրեսը։