Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայրենիքի զգացողությունը որակի և տեսակի խնդիր է

БЛОГ

Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բարև հայրենակիցներ:
Այսօր հիշեցի մի հետաքրքիր դրվագ վրացի ընկերներիս հետ իմ ոչ շատ վաղ անցյալի շփումներից: 90-ականներից սկսած կապերս ու շփումներս բավականին սերտ են եղել Վրաստանի հետ, և բնականաբար այցելություններս էլ հաճախակի էին: Եվ յուրաքանչյուր այցելության ժամանակ իմ ընկերական, բարեկամական շփումներում զգում էի վրացիների «հիացական-բարինախանձոտ» վերաբերմունքը մեր հաջողությունների, մեր պետության առաջընթացի նկատմամբ: Մենք պատերազմում հաղթող երկիր էինք, իրենք զգում էին պատերազմական կորուստների դառնությունը: Մենք հող էինք ազատագրել, ինչը տարածաշրջանի քրիստոնեական երկրի համար, համենայնդեպս վերջին մի քանի հարյուրամյակների կտրվածքով, արտառոց երևույթ էր, իսկ Վրաստանը, եթե ոչ կորցրել, ապա էականորեն սահմանափակվել էր իր սուվերենության մեջ երկու կարևոր ինքնավար սուբյեկտների նկատմամբ: Մեր երկիրն իսկապես լուրջ առաջընթաց ուներ պետականաշինության գործում, և ի վերջո կարգավորել և շարունակում էինք կարգավորել էներգահամակարգը, ինչի արդյունքում ունեինք անխափան էլեկտրասնուցում, այն դեպքում, երբ Թբիլիսիում երկժամյա հովհարային անջատումների գրաֆիկն էր դեռ գործում: Էլ չեմ ասում կոռուպցիայի հարցում իրավիճակի մասին, ինչն անհամեմատելի էր մեր երկրներում: Վրաց ճանապարհային ավտոտեսուչը դարձել էր կոռուպցիայի կենդանի մարմնավորում ոչ միայն իրենց երկրում, այլև ողջ տարածաշրջանում... Դե բնականաբար, ես էլ ամենևին չչարախնդալով մեր բարեկամների դժվարությունների հարցով, այնուամենայնիվ, հպարտության զգացում էի ապրում մեր հաղթանակների և հաջողությունների համար:
Առաջին փոփոխությունը, որ զգացի իմ ընկերների հետ շփումներում՝ դա 2003 թվականին էր, Վարդերի հեղափոխությունից հետո, երբ սկսվեցին համակարգային լրջագույն բարեփոխումներ, հեղափոխական տրանսֆորմացիաներ: Եվ այդ փոփոխությունն ամենևին կենցաղային, առարկայական-շոշափելի չէր, քանզի իրական կյանքում, մարդկանց կենսակերպում այդ փոփոխություններն արտահայտվեցին որոշ ժամանակ հետո: Փոփոխությունը, որ ես զգացի, հոգեբանական դաշտում էր, զգացմունքային, և այս կամ այն տարբերությամբ հնչում էր հետևյալ կերպ. «մենք, վրացիներս, մինչ այս ունեինք պարզապես երկիր (տարածք), իսկ հիմա արդեն ունենք և կառուցում ենք պետություն (հայրենիք)»: Արդեն իսկ հասկանալի էր, որ հաջողություններն այստեղ անխուսափելի էին, և այդպես էլ եղավ:
Մենք այսօր Հանրապետության օրն ենք նշում, հայոց պետականության վերականգնման տոնը: Մեկ այլ բանավեճի թեմա է, թե ինչու մենք մեր ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ անկախության օրը նշում ենք սեպտեմբերին, բայց դա ամենակարևոր խնդիրը չէ: Առաջնայինը հայրենիքի զգացողությունը չկորցնելն է: Առանց դրա մենք դատապարտված ենք կործանման, քանզի դրա հետևանքով անխուսափելիորեն գլուխ բարձրացնող ներքին մարտահրավերները (օրվա իրավիճակը՝ խոսուն վկա) մեզ անպաշտպան են դարձնում արտաքին մարտահրավերների առջև: 
Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր Անրի Վերնոյի «Մայրիկ» գրքում կա մի հատված: Վերնոն 10 տարեկան երեխայի աչքերով նկատում է մի բան: Երբ նա իր ընտանիքի հետ պետք է մուտք գործեր Ֆրանսիա, այն պաշտոնյան, ով ընդունում էր նրանց գործերը, տեսնելով նանսենյան անձնագիրը (Թուրքիան լքած և հալածական հայերը նանսենյան անձնագրով էին) մուտքի վիզայի վրա դրոշմում է՝ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ: Դա իրավական կարգավիճակ էր... Սակայն ինչպես Անրի Վերնոն, այնպես էլ ճակատագրի բերումով հայրենազրկված և փախստականի ճակատագրի բովով անցած մեր շատ ու շատ տաղանդավոր հայորդիներ իրենց կյանքով ապացուցեցին, որ հայրենիքը նրանց մեջ է: Միևնույն ժամանակ, թե՛ սովետական տարիներին, թե՛ այժմ, այստեղ Հայաստանում ապրող, նույնիսկ հաճախ հասարակության մեջ բարձր ու հաստատուն դիրք ունեցող շատ-շատերն իրենց գործունեությամբ և կյանքով ԱՆՀԱՅՐԵՆԻՔ երևույթ են: 
Այսպիսով, հայրենիքի զգացողությունը որակի և տեսակի խնդիր է: Հայրենիքի զգացողությունը տիրոջ զգացողություն է: Եվ մենք այսօր կանգնած ենք ճակատագրական այլընտրանքի առաջ. լինել հայրենիքի զգացողություն չունեցող ամբոխ, թե՞ հայրենիքի զգացողությամբ ներծծված հաղթող ժողովուրդ:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами