Հմայիչ Ռիհաննային նորից տեսել են Նյու Յորքում
ЛАЙФԳլխարկ ու երկարափեշ զգեստ: Պապարացիները 24 ժամ շարունակ հետեւում են Ռիրիին, որն արդեն երեք օր շարունակ ուշադրության կենտրոնում է Նյու Յորքում:

Առավոտյան բոլորին ապշեցնելով ֆոտոշարքի համար հագած Ralph Lauren ապրանքանիշի խալաթով՝ հիմա էլ հանրահայտ երգչուհին ներկայացել է երկարափեշ զգեստով, երբ ֆոտոշարքից հանգստանալու էր դուրս եկել:

Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե որ պարբերականի համար է լուսանկարվում Ռիհաննան, ու ամենակարեւորը՝ ով է լուսանկարիչը:



Հիշեցնենք, որ այս պահին Ռիհաննան ընդմիջել է իր Anti World Tour համաշխարհային շրջագայությունը, որը սկսել էր իր նոր ալբոմին ընդառաջ: Հունիսի 17-ին Ռիրին կվերսկսի իր հյուրախաղերը Ամստերդամում համերգով: Եվրոպական շրջագայությունը կավարտվի օգոստոսին:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI
1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026



