Արտաշատում մեկնարկեց ՀՀ աթլետիկայի մեծահասակների առաջնությունը
СПОРТԱրտաշատի քաղաքային մարզադաշտում մայիսի 28-ին մեկնարկած ՀՀ աթլետիկայի տղամարդկանց եւ կանանց առաջնության ավարտին կորոշվեն աթլետիկայի ՀՀ չեմպիոնները: Երկու օր տեւող առաջնությանը մասնակցում են ավելի քան 200 մասնակիցներ Արարատի, Սյունքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերից, Երեւանից եւ Արցախից: Այս ընթացքում մարզիկները կմրցեն ավելի քան 15 մարզաձեւերում ` վազք 100 մ, 200 մ, 400 մ, 800 մ, 1500 մ, 3000 մ, արգելավազք, հեռացատկ, եռացատկ, բարձրացատկ, գնդի հրում, սկավառակի, մուրճի նետում, փոխանցումավազք 4x100 մ, 4x400 մ մրցաձեւերից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, աթլետիկայի մարզիչ Գրիգոր Սիմոնյանն ասաց, որ արդեն նկատելի են հետաքրքիր արդյունքներ, մասնակցության են եկել բավականին խոստումնալից երիտասարդներ, որոնք կհամալրեն ՀՀ չեմպիոնների շարքերը: Առաջնությանը Արտաշատը ներկայացնում են մեկ տասնայակից ավելի մարզիկներ: Առաջնությանը ներկա էին հանրապետության մարզադպրոցների բազմաթիվ մարզիչներ, սպորտի վարպետներ: Մրցաշարին հետեւում են ավելի քան 40 մրցավարներ: Գլխ ավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը:
Մայիսի 29-ին կամփոփվեն արդյունքները եւ կկայանա առաջնության հանդիսավոր փակումը: Հաղթողները կպարգեւատրվեն գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով: