Ереван, 21.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Աստղագուշակ.մայիսի 29

ЛАЙФ

Խոյ: Ամենահարմար օրն է որևէ նոր գործ ձեռնարկելու համար: Բայց սկզբից ամեն ինչ լավ մտածեք, լավ կշռադատեք, հիշեք ձեր նախորդ փորձը: Հնարավոր է նախապատրաստությունը զբաղցնի օրվա առաջաին կեսը, բայց օրվա երկրորդ կեսը լիուլի բավարար կլինի ռեալ գործողությունների համար, որոնք զարմացնելու աստիճան արդյունավետ կլինեն: Այսօր դուք սովորականից ավելի շատ կզգաք այլ մարդկանց բարոյական աջակցության կամ ուղղակի հավանության կարիքը: Ո՞ւմ դիմել: Առաջին հերթին՝ ոչ ընտանիքի անդամներին: Դիմեք հին ընկերներին՝ նրանց համար ավելի հեշտ կլինի հասկանալ ձեր քայլերի դրդապատճառները: Ձեզ մի մեղադրեք էգոիզմի մեջ: Էնչ էլ որ ասեն շրջապատի մարդիկ, ձեր եսասիրությունը խելամիտ չափերի մեջ է:

Ցուլ: Ձեր բախտն այսօր չի բերում այն առումով, որ երկնքից փողեր չեն թափվում, իսկ թագաժառանգն էլ սպիտակ ձիով ձեզ չի դիմավորում շքամուտքի առաջ: Այդ ամենի համար հարկ կլինի չարչարվել, ջանք թափել: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա: Այդ պատճառով էլ ոչ մի դեպքում ձեզ չի կարելի ալարել, ձեռքերը կախել, հետաձգել գործերը: Կենսական բարձր ներուժի շնորհիվ դուք հոգնածություն չեք զգում, եթե նույնիսկ արտաժամ եք աշխատում կամ երկար եք մնում մարզադահլիճում: Երեկոն նպաստավոր է առողջարարական և կոսմետիկ պրոցեդուրաների, ինչպես նաև մերսման սեանսների համար:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսը մասնագիտական բնագավառում նոր հանրավորություններ կընձեռի ձեզ, իսկ նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել նպատակակետերի հարցում, հետաքրքիր գաղափարներ կհղանան: Օրվա այդ ժամանակահատվածը հաջող կդասավորվի նաև նանց համար, ում հետաքրքրությունները կլինեն ընտանիքի և անձնական կյանքի շրջանակներում: Դուք կհասկանաք մարդկանց, կգուշակեք մտերիմների թաքուն ցանկությունները, կնպաստեք դրանց իրականացմանը: Օրվա երկրորդ կեսին իրենց զգացնել կտան որոշ հին խնդիրներ, հնարավոր է՝ ծագեն նորերը: Թե մեկը և թե մյուսը ձեր հակառակորդների ձեռքի գործն են, ովքեր կարողացել են հմուտ կերպով որպես բարեկամ ներկայանալ: Շատ Երկվորյակներ կզղջան, որ այդքան դյուրահավատ են գտնվել նրանց նկատմամբ:

Խեցգետին: Վատ օր չէ աշխատանքի համար: Առաջին հերթին սա վերաբերում է այն Խեցգետիններին, ում գործունեությունը կապված է մանկավարժության, լրատվության և բժշկության հետ: Ձևավորվում են ամուր գործնական կապեր, կարելի է աշխատանքի փոփոխության կամ ինքնուրույն առևտրային գործունեություն սկսելու հետ կապված հարցեր քննարկել: Ձեր տեսակետը սիրով կլսեն նույնիսկ այն մարդիկ, ում կյանքի փորձին ու գիտելիքներին դուք մեծ հարգանքով եք վերաբերվում: Նշանի շատ ներկայացուցիչների օրվա ընթացքում կճնշի ամհասկանալի մի անհանգստություն,որ կխանգարի կենտրոնանալ, կողմնորոշվել իրավիճակներում, հասկանալ, թե որն է տվյալ պահի ճիշտ պահելաձևը: Միայնակ հաղթահարել այդ զգացումը հեշտ չի լինի: Ավելի լավ է դիմեք այն մարդու օգնությանը, որի հանդեպ անտարբեր չեք:

Առյուծ: Հնարավոր են առանձին լարված պահեր, բայց ընդհանուր առմամբ օրը բարեհաջող է: Գործընկերների հետ փոքր տարաձայնությունները սրտին մոտ մի ընդունեք և այդ ամենին վերաբերվեք այնպես, որ դրանք հետևանքներ չեն ունենա և արագ կմոռացվեն: Գլխավորը՝ որ կարողանաք կարևոր հարցերի հետ կապված վերջնական որոշումը հետաձգել և չշտապել վերջակետ դնել: Դրա համար ամենահարմար պահը չէ այսօր: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնք հետևանք են ձեր սխալ որոշումների: Աշխատեք խուսափել չծրագրավորված գնումներց (հատկապես խոշոր), ծայրահեղ դեպքում՝ օրվա երկրորդ կեսին:

Կույս: Բարենպաստ օր է նոր ձեռնարկումների, խոշոր ծրագրերի կյանքի կոչման համար: Ամեն քայլափոխի հաջողությունը ուղեկցում է ձեզ: Գլխավորը՝ ճիշտ ընտրեք այն գործը, որը ձեզ հոգեհարազատ է: Հիշեք, որ այսօր ճիշտ որոշումները ջրի մակերեսին են և կարիք չկա հասարակ հարցերի պատասխանները գտնելու վրա գլոխ կոտրել: Օրը բարենպաստ է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կույսերը հեշտ են լեզու գտնում սիրելիների հետ, ստեղծում են ներդաշնակության և փոխըմբռնման մթնոլորտ: Կարելի է հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել, երեխաների և մեծահասակների համար ժամանցի ձևեր մտածել: Այսօր դուք այդ ամենը կանեք գերազանց:

Կշեռք: Օրվա սկզբում հնարավոր են դժվարություններ, շատ Կշեռքների հարկ կլինի լուծել ֆինանսական բնույթի ոչ պարզ հարցեր: Իրավիճակը բարդ է այնքանվ, որ հնարավո չէ որևէ մեկից խորհուրդ հարցնել և դրա ժամանակն էլ չկա: Ամեն ինջ ստիպված կլինեն ինքնուրույն հաղթահարել: Բարեբախտաբար նրանց հետ է սուր կանխազգացողությունը, որի վրա հնարավոր է հենվել: Փոխարենը օրվա երկրորդ կեսը անհամեմատ ավելի բարեհաջող է և կբերի բազում հաճելի անակնկալներ: Անձնական կյանքում շատ բան փոխվում է դեպի լավը, Չկան անհասանելի նպատակներ: Ձեզ պետք կգան որոշ գիտելիքներ  հոգեբանությունից և, իհարկե, մարդկանց հարցում կողմնորոշվելու ունակությունը:

Կարիճ: Գործնականության տեսանկյունից օրը բարեխաջող է: Բոլոր մասնագիտական դժվարությունները և աշխատանքային խնդիրները հաղթահարում եք արագ և արդյունավետ: Շատ Կարիճներ կստանան անսպասելի և գայթակղիչ գործնական առաջարկներ, կսկսեն համագործակցել մարդկանց հետ, ովքեր նրանց համար կբացեն նոր հորիզոններ: Երեկոյան բարձր կլինի ստեղծագործական ներուժը: Այդ պատճառով էլ օրվա այդ հատվածը խիստ բարենպաստ է երևակայություն և ոչ միանշանակ մոտեցում պահանջող գործերի համար: Եթե ռոմանտիկ տեսակցություն ունեք, կարող եք չանհանգստանալ՝ այն անմոռաց կդառնա:

Աղեղնավոր: Օրը հարուստ է տարբեր տեսակի դժվարություններով, բայց դուք դրանք հաղթահարում եք թեթև, հիմնականում՝ հնարամտության հաշվին: Այդ գործընթացը կարող է նույնիսկ ձեզ հաճույք պատճառել: Շրջապատի մարդիկ հետաքրքրությամբ հետևում են, թե ինչպես եք դուք գնում հաջողության հետևից: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ նախանձել, բայց խանգարել՝ չի համարձակվի: Օրը բարենպաստ է ազդեցիկ դեմքերի և պաշտոնյաների հետ շփումների համար: Ընտանեկան ճակատում հնարավոր են թյուրիմացություններ, տարաձայնություններ, բայց դրանք ժամանակավոր են, և ընտանիքի անդամները հասկանում են դա: Շատ Աղեղնավորների համար օրը հիշարժան կդառնա ռոմանտիկ պատմություններով, նրանք հեշտությամբ կսիրահարվեն՝ գլուխը կորցնելու աստիճան:

Այծեղջյուր: Աշխատանքի վայրում խնդիրներից խուսափել չի հաջողվի, բայց շանս կա՝ նվազագույնի հասցնելու դրանց հետևանքները: Աշխատեք ունենանալ աջակցությունն այն ազդեցիկ մարդու, ում խոսքը լսում են ոչ միայն ձեր կողմնակիցները, այլև հակառակորդները: Ցանկալի չէ ֆինանսների հետ կապված ինքնուրույն և շտապողական որոշումներ կայացնելը: Այսօր գումարները ճիշտ տեղաբաշխել և նպատակաուղղել ձեզ չի հաջողվի: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը թերևս բարենպաստ է, մտերիմների հետ շփումները կուրխացնեն ձեզ: Կարելի է զբոսնել ընտանիքի անդամների հետ, մանկական հանգստի հետ կապված հարցեր լուծել, նախապատրաստվել ճանապարհորդության:

Ջրհոս: Ամեն ինչ չէ, որ հաջող է ստացվում, բայց մի հուսահատվեք: Ձեզ կհաջողվի դուրս գալ դժվարին իրավիճակներից, միչև վերջ հասցնել կարևոր գործերը, կյանքի կոչել նոր մտահղացումներ: Գլխավորը՝ չշտապել և չափից դուրս լուրջ չընդունել ձեր բարեկամների անվերջ խորհուրդները: Աշխատանքին վերաբերող կարևոր հարցերի և երկարաժամկետ համագործակցության հետ կապված որոշումներ կայացնելը ցանկալի չէ: Երեկոն բարենպաստ է մտերիմ մարդկանց հետ շփումների, ռոմանտիկ տեսակցությունների, ընկերական երեկոների համար: Այն Ջրհոսները, ովքեր կնախընտրեն երեկոն անցկացնել միայնակ, հնարավոր է, մռայլ մտքերի հաղթահարման հետ կապված խնդիրներ ունենանան: Սպասելի է ինքնազգացողության թեթև վատացում:

Ձկներ: Դուք այսօր հրաշալի եք հարաբերվում ձեր գործընկերների և ղեկավարների հետ. այդ պատճառով էլ մասնագիտական գործունեության մեջ հասնում եք նկատելի հաջողությունների: Օրը բարենպաստ է, և հնարավորություն կա, որ դուք ձեզ ցուցադրեք ամենալավ կողմերով, համոզեք մարդկանց, որ արժանի եք առաջխաղացման և նոր պաշտոններ զբաղեցնելու: Օրը բարենպաստ է նաև սովորելու և մասնագիտական կարգը բարձրացնելու համար: Սակայն օրը Ձկների համար զերծ չի լինի խնդիրներից: Դրանք կլինեն ֆինանսական բնույթի: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված կլինեն զգալիորեն կրճատել ծախսերը: Հնարավոր է՝ արժեքավոր իր կորցնեն: Այդուհանդերձ՝ զգացմունքայնության ֆոնը կայուն է, օրվա ընթացքւմ լավ տրամադրությունը կպահպանվի: 

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе