«Բարսելոնան» շնորհավորել է «Ռեալին» Չեմպիոնների լիգայում հաղթելու կապակցությամբ
СПОРТ«Բարսելոնան» շնորհավորել է մադրիդյան «Ռեալին»՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի հասնելու կապակցությամբ: Կատալոնական ակումբը հաղթել էր մրցաշարը նախորդ մրցաշրջանում:
«Շնորհավորում ենք «Ռեալին»՝ Չեմպիոնների լիգայի հաղթական տիտղոսի կապակցությամբ»,- հաղորդել է «Բարսելոնան» թվիթերի իր պաշտոնական էջում:
Եզրափակչում «Ռեալը» հաղթեց «Ատլետիկոյին»: Խաղի հիմնական ժամանակը, որն անկացվում է Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում ավարտվեց 1:1 հաշվով: Ավելացրած 2 էքստրա-խաղակեսերում հանդիսականները խփած գնդակներ չտեսան: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էր «Թագավորական ակումբը»՝ 5:3:
«Ռեալը» թարմացրեց իր սեփական ռեկորդը՝ հաղթելով Չեմպիոնների լիգան 11-րդ անգամ: «Բարսելոնան» հաղթել է մրցաշարը 5 անգամ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



