Իրանն այս տարի իր քաղաքացիներին չի ուղարկի Սաուդյան Արաբիա` ամենամյա ուխտագնացությանը
МЕЖДУНАРОДНОЕԻրանն այս տարի մտադիր չէ իր քաղաքացիներին ուղարկել Սաուդյան Արաբիա` մասնակցելու ամենամյա ուխտագնացությանը, որի ժամանակ ողջ աշխարհի մուսուլմաններն ուղևորվում են Մեքքա:
BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Իրանի մշակույթի նախարար Սեյեդ Մուհամմադ Հոսեյնին:
Անցյալ տարվա ուխտագնացության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 769 մարդ էր մահացել, ևս 934-ը տուժել էին: Զոհվածների շրջանում 130-ը իրանցիներ էին:
Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին ուխտագնացության վատ կազմակերպման մեջ` հայտարարելով, որ երկրի իշխանությունները չեն ձեռնարկել ուխտագնացների համար անվտանգության անհրաժեշտ միջոցառումները:
Երկու երկրների միջև լարվածությունն էլ ավելի աճում` պայմանավորված Սիրիայում և Եմենում ընթացող զինված հակամարտություններում մարտնչող տարբեր կողմերին սատարելով:



