Պակիստանում առաջարկել են ամուսիններին թույլ տալ «թեթևակի ծեծել» կանանց
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանի Իսլամական գաղափարախոսության խորհուրդը (CII) առաջարկել է տղամարդկանց թույլ տալ «թեթևակի ծեծել» իրենց կանանց՝ հայտնում է The Express Tribune-ը: Խորհուրդը սահմանադրական մարմին է, որը խորհրդարանին խորհուրդներ է տալիս իսլամական օրենքների կատարման վերաբերյալ:
Խորհուրդը համարում է, որ ամուսինը կարող է «թեթևակի ծեծել» կնոջը, եթե վերջինս չի կատարում ամուսնու ցուցումները՝ հագնվել իր ցանկությանը համապատասխան, կամ հրաժարվում է սեքսից՝ առանց կրոնական արդարացման:
Բացի այդ, օրինագծի 163 էջանոց տեքստում առաջարկվում է արգելել համատեղ ուսուցումը տարրական դպրոցից հետո, արգելել կանանց նկարահանվել գովազդներում և ընդունել օտարերկրյա պատվիրակություններ, արգելել բուժքույրերին խնամել հիվանդ տղամարդկանց և այլն:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



