Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի «համեստ պաշարները» ո՛չ աճել, ո՛չ նվազել են
ЭКОНОМИКАԻնչպես հայտնում է Past.am-ը` վկայակոչելով «Բարձրաստիճան պաշտոնական անձանց 2014 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի» տվյալները, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի ֆինանսական միջոցները չեն գրանցել ո՛չ աճ, ո՛չ էլ նվազում:
Համաձայն հայտարարագրի՝ անցած տարեսկզբին Զախարյանի դրամական միջոցները կազմում էին մոտ 30 մլն դրամ: Այդ տվյալներն անփոփոխ էին նաև հարկային տարվա վերջում: 2014 թվականի թե՛ սկզբում, թե՛ վերջում նույնը մնաց նաև պաշտոնյայի եկամուտների չափը՝ կազմելով 5,503,309.00 դրամ:
Այս կայունության համար կարելի է անգամ շնորհավորել, քանի որ ինչպես ասում են` վատ նորության պակասն ինքնին լավ նորություն է: Նկատենք, որ Էներգետիկայի նախարարի հայտարարագրում դրամական միջոցները ներկայացված են միայն ազգային դրամով: Հիշեցնենք, որ Երվանդ Զախարյանն իր պաշտոնը ստանձնել է 2014 թվականին: