Ու՞մ կընտրեն թթուջուրցիներն ու օթեւանցիները
ПОЛИТИКАԱրագածոտնի մարզի Թթուջուր եւ Օթեւան համայնքներում հուլիսի 3-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ատրահերթ ընտրություններ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Թթուջուր համայնքի ղեկավար Գրիգոր Ասլանյանն ու Օթեւան համայնքի ղեկավար Բրո Ֆատոյանը առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ հրաժարական էին ներկայացրել:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել հունիսի 8-12-ը, մինչեւ ժամը 18-ը: Թեկնածուների գրանցումն էլ կկատարվի հունիսի 12-ից մինչեւ հունիսի 14-ի ժամը 18-ը:
Նշենք նաեւ, որ թեկնածուների կողմից նախընտրական քարոզչությունը կսկսվի հունիսի 21-ին եւ կտեւի 11 օր՝ մինչեւ հուլիսի 1-ի ժամը 24-ն ընկած ժամանակահատվածը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



