Մարդու ձայնի գաղտնիքները
ЛАЙФKiss.am-ը գրում է.
Ձայնը մարդու բերանից դուրս է թռչում 1200 կմ/ժ արագությամբ (340 մ/վ): Արագ խոսելու դեպքում մարդն արտաբերում է մոտավորապես 300 բառ րոպեում: Տղամարդու ձայնի տարածման շառավիղը կազմում է 180 մ: Սա, իհարկե, փոքր ցուցանիշ է՝ համեմատած ամենաաղմկարար միջատի արձակած ձայնի հետ, որը կարելի է լսել նույնիսկ 400 մ հեռավորությունից: Սակայն տղամարդու ձայնի տարածման ռեկորդը (գիշերով, իդեալական ակուստիկայի պայմաններում) գրանցվել է 17 կմ:
Շշնջոցի դեպքում մարդու ձայնալարերը չեն աշխատում, շշունջն արտաբերվում է արտաշնչվող օդի և բերանի շարժումների հաշվին:
Ընդհանրապես մարդը խոսում է միայն արտաշնչելիս: Միայն հազվադեպ դեպքերում են մարդիկ խոսում ներշնչելիս, այն էլ կարճ բառերով «այո», «ոչ» և այլն: Երբ մարդը խոսում է օդ ներշնչելիս, նրա ձայնն անճանաչելիորեն փոխվում է:
Սովորական մարդը ձայնն անփոփոխ կարող է պահել միջին հաշվով 20-25 վայրկյան, իսկ ռեկորդ այս ասպարեզում հավասար է 55 վայրկյանի:
Երգչային ձայներն ըստ ուժգնության դասակարգվում են հետևյալ կերպ.
սովորական ձայն – 80 դեցիբել
համերգային ձայն – 90 դեցիբել
օպերետայի ձայն – 100 դեցիբել
ձայնը կոմիկական օպերայիում – 110 դեցիբել
օպերային ձայն – 120 դեցիբել
համաշխարհային ճանաչում ունեցող օպերային ձայն – 120 դեցիբելից բարձր:
Համեմատության համար նշենք, որ գերձայնային «Կոնկորդ» ուղևորատար ինքնաթիռը մեկնարկի ժամանակ թռիչքուղուց պոկվելու պահին արձակում է 130 դեցիբել աղմուկ:



