Դանիել Կարվախալը չի մասնակցի Եվրո-2016-ին
СПОРТՄադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի աջ պաշտպան Դանիել Կարվախալը չի կարողանա օգնել Իսպանիայի հավաքականին Եվրոպայի 2016թ. առաջնության ընթացքում: Վկայակոչելով Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում ֆուտբոլիստի ստացած վնասվածքը լուրջ է, և նա չի կարողանա մասնակցել 2016թ. Եվրոպայի առաջնությանը:
Դանիել Կարվախալը բուժզննում է անցել, ինչի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է երկրորդ աստիճանի բարդության մկանային վնասվածք: Կարվախալի փոխարեն Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Լոնդոնի «Արսենալ»-ի աջ պաշտպան Հեկտոր Բելյերինը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ»-«Ատլետիկո» խաղի 52-րդ րոպեին արքայական ակումբի աջ պաշտպանը վնասվածք ստացավ և փոխարինվեց: Նրա փոխարեն ՉԼ եզրափակիչ հանդիպումը շարունակեց բրազիլացի պաշտպան Դանիլոն: