Բրյուսելում հատուկ ջոկատը գրոհով վերցրել է... դատարկ տունը
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայում ոստիկանության հատուկ ստորաբաժանումը գրոհով վերցրել է քաղաքի Սենտ-Ժոս համայնքում գտնվող տունը, որտեղ, ըստ տեղեկություններին զինված հանցագործ էր թաքնվում, սակայն պարզվել է տունը դատարկ է : Այս մասին հաղորդում է Le Soir թերթի էլեկտրոնային տարբերակը:
Սկզբում լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանությունը շրջափակել է բնակելի տունը, որտեղ թաքնվում է նախորդ գիշեր փոխհրաձգությանը մասնակցած հանցագործներից մեկը: Սակայն գրոհից հետո պարզվել է, որ տունը դատարկ է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հուլիսի վերջին ոստիկանության հատուկ ջոկատը կեղծ ահազանգ է ստացել, որ Բրյուսելի կենտրոնում բնակելի շենքերից մեկի բնակարանում նախկին զինվորականը պատանդներ է վերցրել: Հատուկ ջոկատը ողջ գիշեր շրջափակել է տունը, իսկ գրոհից հետո պարզվել է, որ այնտեղ պատանդներ չկան, իսկ «ահաբեկիչն» էլ զինված չէ:



