Թուրքիայի 5 շրջաններում հակաահաբեկչական օպերացիայի հետևանքով քանդվել է 6.320 տուն
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի 5 շրջաններում հակաահաբեկչական օպերացիայի հետևանքով քանդվել է 6.320 տուն: Գործողություններն իրականացվել են երկրի ներսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
Քանդված տների վերականգնման համար կպահանջվի շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ վերսկսված զինված բախումների հետևանքով սպանվել են 480-ից ավելի զինվորականներ ու ոստիկաններ: Թուրքիայի գլխավոր շտաբը հաղորդել է այդ ընթացքում շուրջ 5 հազար քրդերի սպանելու մասին: Քրդական կողմը հայտարարում է, որ զոհվել է 100-ից ավելի խաղաղ բնակիչ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



