Պիրլո. Հույս ունեմ՝ Իտալիային կհաջողվի հաղթել Եվրոպայի առաջնությունում
СПОРТ«Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտարարել է, որ Իտալիայի հավաքականի՝ Եվրոպայի առաջնության հայտացուցակում չընդգրկվելն իր համար հիասթափության պատճառ չէ:
-Ես զրուցել եմ մարզչի հետ և տեղյակ եմ եղել նրա մտադրություններից: Ես հիասթափված չեմ: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում շփվել եմ Կոնտեի հետ: Նման որոշումները երկու կողմերի բանակցությունների արդյունքում են կայացվում: Հույս ունեմ՝ Իտալիային կհաջողվի հաղթել Եվրոպայի առաջնությունում՝ չնայած լուրջ մրցակցություն է լինելու: Պարզապես եկեք հուսանք, որ իմ ընկերները կկարողանան նվաճել տիտղոսը,-ասել է Պիրլոն «Sky Sports»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իտալիայի հավաքականը մրցելու է Բելգիայի, Շվեդիայի և Իռլանդիայի հավաքականների հետ
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



