Իսրայելի վարչապետը հայտնել է Թուրքիայի հետ հաշտեցմանը մոտ լինելու մասին
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթենյահուն ԱՄՆ-ից կոնգրեսականների մի պատվիրակության ընդունելության ժամանակ հայտարարել է, որ իրենք շատ մոտ են Թուրքիայի հետ հաշտեցմանը: Այս մասին տեղեկացնում է Haaretz պարբերականը:
Իսրայելի վարչապտը, սակայն, նշել է, որ պետք չէ ակնկալել, թե հարաբերությունները կվերադառնան 10 տարի առաջվա մակարդակին, սակայն դրանց կարգավորումը դրականորեն կնպաստի երկու կողմերի շահերին:
Իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա Haaretz-ին հայտնել է, որ Թուրքիայի հետ բանակցություններում միակ խոչընդոտն այն է, որ իսրայելական կողմը պահանջում է թուրքական կողմից փակել Ստամբուլում «Համաս»-ի ներկայացուցչությունը: Այս հարցի շուրջ է, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



