Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը շարունակում է հանգիստ մնալ
ОБЩЕСТВОՀայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի ուղղությամբ անցնող գիշեր ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հատուկենտ կրակոցներ են արձակվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները»:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



