Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայ դիվանագետների «ակտիվ» աշխատանքի պասիվ արդյունքները

АНАЛИТИКА

Հայաստանի արտգործնախարարության աշխատանքի վերաբերյալ հաճախ են հնչում քննադատություններ: Քննադատության հիմնական թիրախն այն է, որ մեր դիվանագիտության ներկայացուցիչները չափազանց պասիվ են, շատ հազվադեպ են հանդես գալիս հայտարարություններով և հայտնի չէ, թե ինչով են զբաղված մեր դեսպաններն օտարերկրյա պետություններում: Տարբեր առիթներով դժգոհություն է հնչում անձամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հասցեին:

Բանը հասավ այնտեղ, որ ապրիլին հայ-ադրբեջանական պատերազմի օրերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նույն հարցը տվեց, թե այդ լարված իրավիճակում հայտնի չէ, թե ինչով է զբաղված մեր ԱԳՆ-ն: Եվ Էդվարդ Նալբանդյանը ստիպված օտարերկրյա հյուրի ներկայությամբ սկսեց արդարանալ, թե քանի մամուլի հաղորդագրություններ են հրապարակվել ԱԳՆ պաշտոնական կայքում և ինչ հանդիպումներ է ունեցել այլ երկրներում:

Սակայն այդ հայտարարությունից հետո ընդհանուր տպավորությունը հանրության և մամուլի շրջանակներում չփոխվեց: Գրեթե բոլորը համոզված են, որ մեր ԱԳՆ-ն գրեթե անգործության է մատնված, անգամ պատերազմական պայմաններում որևէ նշանակալի հայտարարությամբ հանդես չի գալիս, իսկ այլ երկրներում մեր դեսպաններն ընդհանրապես որևէ միջոցառումներ չեն ձեռնարկում: Պատկերը տխուր է մասնավորապես Արդբեջանի հետ համեմատելիս: Եվ այդ համեմատությունն սկսել են անցկացնել, օրինակ՝ Ռուսաստանում:

Մամուլում լայնորեն քննարկվեց ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունը, որ Հայաստանի դեսպանին Ռուսաստանում չեն ճանաչում (կարծես Հայաստանում ճանաչում են մեր դեսպաններին): Դա այն դեպքում, երբ ճանաչում են Ադրբեջանի դեսպանին, ով հաճախ է տարբեր հայտարարություններով հանդես գալիս և միջոցառումներ կազմակերպում: Ռուսական մեդիայի հեղինակավոր ներկայացուցիչները փաստում են, որ հայկական լոբբինգը չափազանց թույլ է Ռուսաստանում: Եվ ահա այդ քննադատությանն անդրադարձել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:

«Դեսպանի աշխատանքը միայն հայտարարություններով կամ հարցազրույցներով չէ, որ երևում է և կարելի է գնահատել: Այդ առթիվ նաև որոշակի ժամանակ առաջ արտգործնախարարը խորհրդարանում ելույթ ունենալով համեմատություն էր արել` ասելով, որ դիվանագիտությունն այսբերգի նման է. չի երևում այն հիմնական և ծավալուն աշխատանքը, որն իրականացնում են ԱԳՆ-ն և նրա ենթակա ստորաբաժանումները: Այնպես որ, եթե դեսպանն ինչ-ինչ պատճառներով շատ հարցազրույցներ չի տվել, դա չի նշանակում, որ նա պասիվ է»,- ասել է նա:

Այո՛, շատ ճիշտ է ասվում` դիվանագետի ակտիվությունը հարցազրույցների քանակով չի որոշվում: Իսկ ինչո՞վ է որոշվում: Չգիտես ինչու, դրա մասին չի խոսվում: Երբ ասվում է մեկը, պետք է ասվի նաև մյուսը: Մենք կպատասխանենք: Որոշվում է պետության ղեկավարության կողմից դիվանագետների առջև դրված խնդիրների կատարմամբ: Իսկ ի՞նչ խնդիրներ են դրված մեր դիվանագետների առջև: Չտիրապետելով երկրի ղեկավարության անհայտ հանձնարարականներին` ստիպված ենք հղում անել օրենքին, թե ինչ խնդիրներ ունի լուծելու Հայաստանի դիվանագետը: Մի շարք ֆորմալ պարտականություններին զուգահեռ` ՀՀ դիվանագիտական ծառայության մասին օրենքում ասվում է, որ դիվանագետները պարտավոր են «խրախուսել և ամրապնդել Հայաստանի ու դեսպանընկալ պետության միջև բարեկամական հարաբերությունները (ներառյալ` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներ), նպաստել փոխշահավետ կապերի զարգացմանը»:

Ընդհանրապես, պատմականորեն դիվանագետներն ունեցել են հիմնականում երկու առաքելություն` տնտեսական և քաղաքական: Ի դեպ, տնտեսականն առաջին տեղում է եղել հնուց: Հին աշխարհում դեսպան էր համարվում նախ և առաջ նա, ով գործուղվում էր այլ երկրներ՝ առևտրային կապեր հաստատելու համար: «Բանակցություններ» եզրը հին լատիներենում կոչվում էր negociacion, որն օգտագործվում է նաև արդի անգլերենում: Այն թարգմանաբար նշանակում է առևտուր: Իհարկե, փոխվել են ժամանակները, բայց էությունը մնում է նույնը` դեսպանի խնդիրն է ներկայացնել իր երկրի քաղաքական շահերը և դրսի ռեսուրսները, առաջին հերթին` տնտեսական, բերել սեփական երկիր:

Եթե զինվորները զենքով են գրավում այլոց հարստությունը, դիվանագետն այդ հարստությունը բերում է թղթով, այսինքն` բացի երկրի քաղաքական շահերը ներկայացնելուց և քաղաքացիների իրավունքները պաշտանելուց, վիզա տրամադրելուց և վիզա մերժելուց, դիվանագիտական արտոնությունները սեփական հաճույքների համար օգտագործելուց` դիվանագետը խնդիր ունի զարգացնել իր երկրի տնտեսական, մշակութային և բազում այլ բնագավառներում կապերը այլ երկրների հետ, բարձրացնել իր երկրի հեղինակությունն ու գրավչությունը: Ահա սա է դիվանագետների ակտիվության և արդյունավետ աշխատանքի ցուցանիշը:

Եվ հիմա հարց: Որքանո՞վ են այդ առումով եղել ակտիվ մեր դիվանագետներն ու դեսպանները: Պատասխանը պետք է, որ ակնհայտ լինի: Եթե խոսենք տնտեսական ոլորտում նրանց քայլերի արդյունավետությունից, ապա պետք է նշել, որ պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարի օտարերկրյա ներդրումները մեր երկրում նվազել են մոտ 40%-ով: Եթե խոսելու լինենք զբոսաշրջության զարգացման մասին, ապա զբոսաշրջիկների թիվը նույնպես զգալի անկում է ապրել, ընդ որում, հենց Ռուսաստանից: Եթե խոսենք մշակութային կապերի զարգացման մասին, ապա մենք ականատես չենք եղել նշանակալի մշակութային իրադարձությունների:

Երևի թե իմաստ չունի շարունակել և արձանագրել, թե ինչ «ակտիվություն» են ցուցաբերել մեր դիվանագետներն այլ ոլորտներում: Բայց հարկ է արձանագրել մի կարևոր հանգամանք: Տպավորություն է ստեղծվել, որ մեր դիվանագիտությունը չունի այլ անելիք, քան Արցախի հակամարտության լուծման և Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրները: Դա շատ մեծ թյուրիմացություն է: Իհարկե, դրանք առաջնային խնդիրներն են, բայց դրանք ավելի շատ պատմական հետևանքներ են ավելի գլոբալ խնդիրների: Իսկ այդ խնդիրը հետևյալն է` Հայաստանը չունի այն ցանկալի ակտիվ և արդյունավետ դիվանագիտությունը, որը հզորացնում է երկրի տնտեսական և քաղաքական ներուժը, որպեսզի լուրջ խնդիրներ լուծի: Այնպես որ, օբյեկտիվ է նաև ԱԳՆ-ի հասցեին քննադատությունը:

Մեր ԱԳՆ-ն իրեն սկսել է նույնացնել գաղտնի հատուկ ծառայությունների հետ, որոնք հանրության աչքում լուրջ և ազդեցիկ են երևում առաջին հերթին նրա համար, որ ոչինչ հրապարակային չեն անում: Բայց իրականությունը բոլորովին այլ է: Մեր դիվանագետները հաճախ հայտարարություններ և հարցազրույցներ չեն տալիս, քանի որ ասելու բան չունեն, քանի որ ամեն ինչ նույնն է և որևէ նորություն չկա: Այլապես դժվար թե որևէ մեկը, անգամ դիվանագետը, խուսափի հաջողությունների մասին բարձրաձայնելուց: Բայց միայն դիվանագիտությանը մեղադրելը կլինի սխալ: Դիվանագետներն ընդամենը ծառայողներ են և ակտիվ ու արդյունավետ կարող են լինել այնքան, որքան պետական մյուս ծառայողները և երկրի կառավարումն ամբողջությամբ:

Տիգրան Խաչատրյան

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы