Ինչու պետք չէ շատ լոգանք ընդունել
ЛАЙФ1. Միջոցներ, որոնք մենք օգտագործում ենք մաշկի խնամքի համար: Հայտնի փաստ է, որ միջոցների մեծ մասը, որոնք մենք օգտագործում ենք լոգանքի ընթացքում, քիմիական նյութեր են պարունակում: Բացի այդ՝ դրանք կարող են պարունակել վերամշակված նավթամթերք, որոնք վնասակար են մեր օրգանիզմի համար:
2. Մաշկը բարդ մեխանիզմ է: Մաշկը մեր օրգանիզմի մեծ և բարդ հատվածներից է, որը հատուկ ուշադրության և խնամքի կարիք ունի: Մաշկը օրգանիզմը պաշտպանում է ոչ միայն արտաքին միջավայրից, այլև մասնակցություն է ունենում ջերմակարգավորման, նյութափոխանակության, շնչառական և այլ գործընթացներին, ինչպես նաև՝ ճարպ է արտադրում: Երբ դուք օրվա ընթացքում 2 անգամից ավելի եք լոգանք ընդունում, կարող եք խախտել այս գործընթացը: Արդյունքում մաշկը կդառնա չափազանց չոր կամ էլ հակառակը՝ չափազանց յուղոտ:
- Լոգանք ընդունելիս աշխատեք շատ տաք ջուր չօգտագործել: Նախապատվություն տվեք նորմալ ջերմաստիճանի ջրին, ինչպես նաև շատ երկար ժամանակ մի անցկացրեք լոգարանում:
- Օգտագործեք բնական օճառ, որը քիմիական նյութեր չի պարունակում:
- Ջրային պրոցեդուրաներից հետո մի մոռացեք մաշկին սնուցող և փափկեցնող կրեմ քսել:
1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026



