Ինչու՞ նոր պայմանագիր կնքենք, եթե Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017-ին. Ռայոլա
СПОРТՀայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի` հայազգի ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ: «Ինչու՞ նոր պայմանագիր կնքենք, եթե ներկայիս համաձայնագիրն ավարտվում է 2017 թվակաին: Մենք դեռ ժամանակ ունենք մտածելու ապագայի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռայոլայի խոսքերն է մեջբերել Bild-ը:
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալ»-ը, «Չելսի»-ն և Թուրինի «Յուվենթուս»-ը:
Bild-ն այսօր տեղեկացրել էր, որ Մխիթարյանը մտադիր է մինչև պայմանագրի ավարտը՝ 2017 թվականը, մնալ Դորտմունդում և միայն դրանից հետո որոշել իր ապագան:
27-ամյա կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանում դարձել է Բունդեսլիգայի լավագույն ասիստենտ և խաղացողների ու երկրպագուների կողմից ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: