Թրամփը հանրապետական Միթ Ռոմնիին հիմար է անվանել
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական Ռոնալդ Թրամփը մի շարք էպատաժային հայտարարություններ է արել իր մրցակիցների հասցեին: Նա «հիմար» է անվանել Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ անդամներից Միթ Ռոմնիին, ով 2012թ-ին ԱՄՆ նախագահի թեկնածու էր ու ընտրություններում պարտվել էր Բարաք Օբամային:
«Ես Միթ Ռոմնիի երկրպագու չեմ: Նա պարտվեց ընտրություններում, որոնցում պետք է հաղթեր: Նա նման է հիմարի»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը:
Ռոմնին հրապարակայնորեն հանդես էր եկել Թրամփի դեմ: ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ նա մշակում է հատուկ պլան՝ միլիարդատերի նախընտրական քարոզարշավը տապալելու համար:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



