«Բավարիան» հրաժարվել է Ալաբային վաճառել «Ռեալին»
СПОРТԳերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Մյունխենի «Բավարիան» հրաժարվել է վաճառել պաշտպան Դավիդ Ալաբային Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալին», հաղորդում է AS-ը։
Արքայական ակումբն 50 միլիոն եվրո է առաջարկել Ավստրիայի հավաքականի խաղացողի համար, սակայն մյունխենյան ակումբը մտադիր չէ վաճառել նրա տրանսֆերը 80 միլիոն եվրոյից էժան։
Ալաբայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։
«Ռեալը» Ալաբային դիտարկում է որպես իդեալական փոխարինող բրազիլացի պաշտպան Մարսելոյին։
Ալաբան ավարտված մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է երկու գոլ, կատարել է չորս գոլային փոխանցում։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



