Հայաստանում օտարերկրյա ներդրումները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 35 անգա՞մ.«Հայկական ժամանակ»
ЭКОНОМИКА«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած մի ցուցանիշ պարզապես ապշեցնում է: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 35 անգամ։
Եթե անցած տարի արձանագրվել էր 60.1 միլիարդ դրամի օտարերկրյա ներդրում, ապա այս տարի միայն 1.7 միլիարդ դրամի։ Օտարերկրյա ներդրումների այսպիսի, մեղմ ասած, գահավիժում Հայաստանում թերևս երբեք չէր արձանագրվել։ Նշել կոնկրետ պատճառներ, թե ինչով է սա պայմանավորված, առայժմ դժվար է։
Այս անկումը չունի որևէ օրինաչափություն՝ անկումները համատարած են, թե երկրների, և թե ոլորտների կտրվածքներով։ Սա թերեա արտահայտում է մեր տնտեսության ընդհանուր իրական վիճակը, որը իշխանությունը փորձում է խնամքով թաքցնել փայլեցված, դգած-փչած պաշտոնական ցուցանիշնեոհ հետևում։ Ուշագրավ է, որ ներդրումները նվագում են նաև օֆշորային գոտիներից։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխներն են խուսափում Հայաստանից ապօրինի դուրս բերած փողերը ներդնել իրենց լիակատար վերահսկողության տակ գտնվող մեր տնտեսության մեջ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։