Բրազիլիայի խոշորագույն բանկերից մեկի նախագահին մեղադրել են կոռուպցիայի մեջ
МЕЖДУНАРОДНОЕԲրազիլիայի Սան Պաուլու քաղաքի դաշնային ոստիկանությունը կոռուպցիայի մեղադրանք է առաջադրել Bradesco բանկի նախագահ Լուիս Կարլոս Տրաբուկուի եւ եւս 9 անձանց նկատմամբ, գրում է The Wall Street Journal-ը: Bradesco-ն իր մեծությամբ երկրի երկրորդ բանկն է:
Տեղեկացված աղբյուրի փոխանցմամբ, խոսքը հարկային մարմինների աշխատակիցներին կաշառելու մասին է: Դեռեւս չի հստակեցվում, թե կոնկրետ ինչի մեջ է մեղադրվում 64-ամյա բանկիրը:
Բանկից հայտնել են, որ իրենց փաստարկները կներկայացնեն դատարանում եւ հավելել, որ Bradesco-ն հաստատում է իր հավատարմությունն էթիկական չափանիշներին եւ վստահում է արդարադատությանը:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



