Մեքսիկայի մայրաքաղաքում կրկին բնապահպանական տագնապ Է հայտարարվել
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկայի մայրաքաղաքի իշխանությունները մայիսի 31-ին բնապահպանական տագնապ են հայտարարել օզոնի պարունակության բարձր մակարդակի պատճառով: Այդ մասին հայտնել Է մեգապոլիսի կառավարությունը: Մեխիկոյի շրջակա միջավայրի հանձնաժողովի տվյալներով՝ քաղաքում օդի որակի ինդեքսը 155 կետի նշագծին Է հասել Միգել Իդալգոյի շրջանում, մյուս շրջաններում այն մնում Է 150 կետի մակարդակում, ինչը նշանակում Է մթնոլորտի շատ վատ որակ:
Վերջին մի քանի ամսում Մեխիկոյում պարբերաբար բնապահպանական տագնապ Է հայտարարվում, վերջին անգամ՝ մայիսի 27-ին:
Տագնապի հայտարարման պատճառով հունիսի 1-ին վերստին կմտցվեն անձնական ավտոտրանսպորտի օգտագործման լրացուցիչ սահմանափակումներ: Փողոցներ չեն կարող դուրս գալ այն ավտոմոբիլները, որոնց համարանիշերը վերջանում են 3,4,9 եւ 0 թվերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



