Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանը վարկ է խնդրել Համաշխարհային բանկից

МЕЖДУНАРОДНОЕ

Ադրբեջանի կառավարությունը Համաշխարհային բանկից 500 մլն դոլարի վարկ է խնդրել «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործման համար:

Այս մասին «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին հայտնել են ՀԲ-ի Բաքվի ներկայացուցչությունում:

«Ադրբեջանական կողմը 500 մլն դոլար վարկ ստանալու խնդրանքով դիմել է ՀԲ-ին «Հարավային գազային միջանցք» նախագծում իր մասնաբաժնի ֆինանսավորման համար: Ներկայում այդ հարցով քննարկումներ են անցկացվում», -ասել է ՀԲ-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքով` նախագծի գծով բենեֆիցիարը լինելու է «Հարավային գազային միջանցք» փակ բաժնետիրական ընկերությունը:

ՀԲ-ի ներկայացուցիչը հավելել է, որ հավանության արժանանալու դեպքում, վարկային միջոցներն Ադրբեջանին հատկացվելու են պետության երաշխիքով:

«Վարկի հատկացման նախագծի նախապատրաստման, բանակցությունների անցկացման, բանկի Տնօրենների խորհրդի կողմից հաստատման հետ կապված բոլոր հացերը ծրագրվում է ավարտին հասցնել մինչեւ 2016 թվականի վերջը», -նշել է նա:

«Հարավային գազային միջանցք» նախագիծը նախատեսում է խողովակաշարային ենթակառուցվածքի ստեղծում ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա փոխադրման համար, որն Ադրբեջանում արդյունահանվում է «Շահդենիզ» հանքահորի «Փուլ-2» նշակման շրջանակում: Նախագծի արժեքը գնահատվում է 42-45 մլրդ դոլար:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը դեռեւս մայիսին հայտարարել էր, որ «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման համար անհրաժեշտ 10 մլրդ դոլար ներդրումների մոտ 3 մլրդ դոլար մասն արդեն հայթայթվել է, իսկ մնացած 7 մլրդ դոլար մասի ձեռք բերման շուրջ որոնումները դեռեւս շարունակվում են (fins.az):

«Մենք աշխատում ենք բոլոր բանկերի հետ: «Հարավային գազային միջանցքն արդեն 1 մլրդ դոլար ներգրավել է: Մինչեւ տարեվերջ սպասվում է եւս 1,5 մլրդ դոլարի ներդրում: Մենք համագործակցում ենք Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Զարգացման ասիական բանկի հետ: Ընդհանուր առմամբ, մենք մտադիր ենք ներգրավել մինչեւ 7 մլրդ դոլար էժան եւ երկարաժամկետ ներդրումներ: Հուսով եմ, որ գործընթացը հաջող կընթանա»:

«Թուրան»-ին հասած տեղեկություններով` վարկեր տրամադրելու մասին Ադրբեջանի ղեկավարության փետրվարին արած խնդրանքին Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշախարհային բանկը 5 պահանջ են առաջադրել պաշտոնական Բաքվին. լայն մասնավորեցում, պետապարատի կրճատում, իրական դատական բարեփոխում, աշխատավարձերի, թոշակների եւ պետական ծախսերի սառեցում, մուտք Առեւտրի համաշխարհային կազմակերպություն:

Նույն աղբյուրի համաձայն` այդ 5 պայմաններից Ադրբեջանի կառավարությունն այն ժամանակ համաձայնվել էր միայն առաջին երկուսի հետ, ինչի հետեւանքով միջազգային կառույցներն անհնարին էին համարել վարկերի տրամադրումը: Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փող գտնելու նպատակով անմիջապես մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Իրան, սակայն, երկու այցերն էլ անհաջողությամբ էին պսակվել:  

Natural Gaz Europe-ին տված հարցազրույցում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւն էլ հայտարարել էր, որ Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներով Ադրբեջանից Եվրոպա գազ փոխադրելու «Հարավային գազային միջանցք» եւ «Շահ Դենիզ 2» նախագծերը եկամտաբեր կդառնան 2030 թվականին:

«Ադրբեջանը «Շահ Դենիզ- 2»-ը, TANAP-ը (Անդրանատոլիական գազատար) եւ TAP-ը (Անդրադրիատիկ գազատար) դիտարկում է որպես միասնական նախագիծ: «Շահ Դենիզ -2»-ի վրա կապիտալ ծախսերը գնահատվում են 20 մլրդ դոլար, իսկ «Հարավային գազային միջանցքի» վրա` 25 մլրդ դոլար: Թուրքիայի գազի արտահանումը ծրագրվում է սկսել 2018 թվականին, իսկ Եվրոպա` 2020 թվականին», -ասել է նա:

Նախարարը նշել էր, որ հաշվարկների համաձայն եւ նավթի ու գազի սպասվող գնից ելնելով «Շահ Դենիզ-2» եւ «Հարավային գազային միջանցք» նախագծերից եկամուտները կգերազանցեն ծախսերը 2028-2030 թվականներին մոտ:

Նրա խոսքով` «Հարավային գազային միջանցքով» նախատեսվում է Կասպյան տարածաշրջանից Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներով Եվրոպա փոխադրել տարեկան 10 մլրդ խմ ադրբեջանական գազ:

Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով խոշոր նախագծերի ճակատագիրը հայտնվել է հարցականի տակ: Բազմաթիվ փորձագետներ հայտնում են, որ անգամ Անդրանատոլիական եւ Անդրադրիատիկ գազային նախագծերն ապագայում Ադրբեջանի համար կարող են ոչ թե եկամտի, այլ բյուջեի համար լրացուցիչ ծանր բեռ դառնալ: Քանի որ երկրում առկա տնտեսական ճգնաժամային պայմանում Ադրբբեջանը ստիպված կարող է վաճառել նախագծում իր մասնաբաժինը, ինչը լրացուցիչ խնդիրներ կառաջացնի:

Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Նաթիգ Ջաֆարլին musavat.com-ի հետ զրույցում հայտնել է, որ այդ նախագծերի հետ կապված` Ադրբեջանում արդեն տարբեր անհանգստացնող լուրեր են շրջանառվում:

«Երկու տարբերակներն էլ Ադրբեջանի համար բացասական են: Եթե մենք մեր մասնաբաժինը վաճառենք, ապագայում այդ նախագծերում խոսքի իրավունք չենք ունենա: Պարտքն էլ, Ադրբեջանի ներկայիս վիճակի պատճառով, մեզ կտան ավելի մեծ տոկոսներով: Ապագայում ստացած եկամուտը ստիպված ենք լինելու տոկոս վճարել: Այսինքն, տարբեր տեսանկյուններով դիտարկելով ակնհայտ է դառնում, որ մոտ ժամանակում, մոտ տարիներին Ադրբեջանը խնդիրներ է ունենալու», -համոզմունք է հայտնել տնտեսագետը:

Միջազգային վարկանիշային Standart & Poor`s, Mood`s եւ Fitch Ratings գործակալությունները այս տարվա հունվար-փետրվարին մեկ դիրքովիջեցրել են Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը եւ նրան շնորհել արտասահմանյան եւ տեղական արժույթով երկարաժամկետ եւկարճաժամկետ սուվերեն վարկային BB+` «աղբային» մակարդակի է վարկանիշ, ինչն իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետմիջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:

The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества