Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում դարձել է 19 գոլի հեղինակ
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գվատեմալայի հավաքականի դեմ ընկերական խաղում, դառնալով հեթտրիկի հեղինակ, հավաքականում իր գոլերի թիվը հասցրեց 19-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացին: Մխիթարյանը շարունակում է մնալ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն:
Էդգար Մանուչարյանը Գվատեմալայի դեմ խաղում խփեց հավաքականում իր 9-րդ գոլը՝ այդ ցուցանիշով հավասարվելով Գևորգ Ղազարյանի և Յուրա Մովսիսյանին։
Արթուր Սարկիսովը խփեց իր 5-րդ գոլը հավաքականի կազմում՝ հավասարվելով Արման Քարամյանին և Ռոբերտ Արզումանյանին և ընդգրկվելով հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակում։ Ընդ որում, Սարկիսովն իր բոլոր գոլերը խփել է փոխարինման դուրս գալուց հետո։
Վերջապես Գեղամ Կադիմյանը և Զավեն Բադոանն իրենց առաջին գնդակները խփեցին հավաքականի կազմում՝ դառնալով հավաքականի կազմում գոլ խփած համապատասխանաբար 51-րդ և 52-րդ ֆուտբոլիստը։ Մինչ այդ հավաքականի կազմում գոլերի հեղինակների էին դարձել 50 ֆուտբոլիստներ։
|