Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աստղագուշակ օգոստոսի 10-ի համար

ЛАЙФ

Խոյ: Օրվա զգացմունքային ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն մասնագիտական գաղափարների իրականացման հարցում: Աշխարհիկ միջոցառումներ այցելելիս դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:

Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Ձեր ստեղծագործական ներուժը շատ բարձր է այսօր, դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

Ցուլ: Այսօր ձեր արարքները հնարավոր չի լինի ենթարկել տրամաբանական բացատրության, այդ պատճառով էլ ձեր մրցակիցներն ու հակառակորդներն իրենց զգում են փակուղու առջև: Սա նրանից է, որ դուք առաջնորդվում եք սեփական ինտուիցիայով, որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես հնարում եք ինչ-որ նոր բան:

Այսօր կստանաք նոր տեղեկություններ, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ, սակայն շուտով ձեզ շատ օգտակար կլինեն: Շահեկան կլինեն նաև այսօր կնքված գործարքները:

Երկվորյակ: Լավ հեռանկարներ բացող օր է: Ձեր կենսական ներուժն ու այսօրվա տրամադրությունը միանգամայն համահունչ են: Դուք ժամանակին և բավական արդյունավետ կարողանում եք իրականացնել բոլոր ընթացիկ գործերը: Շրջապատի անվերջ հնչող հաճոյախոսություններում կեղծավորության երանգներ էլ կան, մնում է միայն, որ դուք կարողանաք կողմնորոշվել, թե ով ով է:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի ֆինանսական մուտքեր, սակայն պետք չէ շտապել ծախսել, քանի որ շուտով կգտնեք դրանց համար ավելի արժանի կիրառություն:

Խեցգետին: Սովորականից ավելի զգույշ եղեք, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ միջոցառում, անիրականանալի պարտավորությունների հետ կապվելու վտանգ կա, որոնք ավելի շատ գլխացավանք կպատճառեն, քան ուրախություն: Ընդհանուր առմամբ, օրն ավելի հարմար է ընթացիկ գործերի վրա կենտրոնանալու համար:

Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, հնարավոր են սադրանքներ ազգականների կողմից: Պաշտպանեք ձեր շահերը, բայց աշխատեք կոշտ մեթոդներ չկիրառել:

Առյուծ: Օրը հաջող կլինի, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայրաստիճան զգուշավորություն են պահանջում, այդ պատճառով այսօր չարժե ռիսկի գնալ և վտանգի տակ դնել անգամ աննշան գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի:

Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ ստիպված եք լինելու հոգնեցուցիչ ու ձանձրալի գործերով զբաղվել, երբեմն էլ ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի հրաժարվեք մտերիմների կողմից առաջարկվող օգնությունից, առավել ևս, երբ դա արվում է սրտանց:

Կույս: Այսօր հաջողությունները կախված կլինեն ակնթարթորեն որոշումներ կայացնելու ձեր ունակությունից: Եթե արագ չկողմնորոշվեք, կընկղմվեք մտածմունքների մեջ, հետաքրքիր հնարավորությունները կանցնեն ձեր կողքով և բաժին կհասնեն մեկ ուրիշին: Ցանկալի չէ ռիսկի տակ դնել ձեր գումարները, առավել ևս' մոլեռանդ խաղերով տարվել:

Մտերիմների հետ շփումներն այսօր այնքան էլ հաջող չեն ստացվում: Ձեզ նորից սովորեցնում են թե ինչպես ապրել, չնայած որ բոլորը գիտեն' դա ձեզ մոտ այնքան էլ վատ չի ստացվում:

Կշեռք: Այսօր հնարավոր են բարդություններ մասնագիտական դաշտում, զգույշ եղեք գործնական խորհրդակցությունների և բանակցությունների ժամանակ: Այսօր չափից ավելի շատ բան եք ձեզ վրա վերցնում, չեն բացառվում դաշնակիցների և համախոհների հետ տարաձայնությունները: Եթե գործեք ինքնուրույն և զուր ժամանակ չվատնեք դատարկ զրույցների վրա, ապա օրվա ավարտին գոհ կլինեք արդյունքներից:

Ընտանիքում հարաբերությունները բավական հակասական են. դուք ամեն ինչ ձեզ վրա եք վերցնում, ինչն էլ նյարդայնացնում է մտերիմներին:

Կարիճ: Օրն առավելապես հարմար է աշխատանքի համար: Դուք բեղմնավոր գործունեություն եք ծավալելու, իսկ ջանքերի դիմաց պարգևն իրեն երկար սպասեցնել չի տա: Անգամ կենցաղային գործերը ձեզ մեծ հաճույք կպատճառեն: Հնարավոր են ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, իսկ հետո նաև նրանց կողմից որոշակի աջացության ցուցաբերում, ինչը կօգնի ձեզ կարիերայի վերելքի ճանապարհին:

Այսօր դուք հեշտ եք լեզու գտնում մտերմիների հետ, սակայն միշտ չէ, որ ասում եք այն, ինչ մտածում եք:

Աղեղնավոր: Օրվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը հետզհետե կուժեղանա, և շատ խնդիրներ, որ ծագել էին նախօրեին, բարեհաջող կլուծվեն: Կհայտնվեն նոր դաշնակիցներ ու ընկերներ: Ձեր նպատակամղվածությունը շրջապատի կողմից հարգանքի կարժանանա, և ձեզ սիրով օգնության ձեռք կմեկնեն, եթե դրա կարիքն ունենաք:

Թեև այսօր շատ սիրառատ եք և պատրաստ ռոմանտիկ հարաբերությունների, բայց, բարեբախտաբար, ձեզ կհաջողվի խուսափել թեթևամիտ և հիմար արարքներից:

Այծեղջյուր: Այսօրվանից մեծ սպասումներ մի ունեցեք, այն բավական ձանձրալի կանցնի: Չարժե հույսը դնել արտառոց բաների վրա: Ստիպված կլինեք մանր կենցաղային խնդիրներ լուծել և աննշան դժվարություններ հաղթահարել:

Մի փորձեք փոխել իրավիճակը, ձեր չմտածված քայլերով այն միայն ավելի կվատանա: Կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն ձեզ վրա ճնշում գործադրել: Չնայած որ դա նրանց չի հաջողվի, այնուամենայնիվ, զգացմունքային անհարմարավետություն կզգաք:

Ջրհոս: Այսօր մի խուսափեք փորձարարություններից, նոր բանն այնքան վտանգավոր չէ, որքան թվում է առաջին հայացքից: Հաջող օր է ձեր մեջ ստեղծագործական ներուժ բացահայտելու համար:

Սա նաև այն օրերից է, երբ ստիպված պիտի լինեք հաշտվել որոշ կորուստների հետ: Կարող են բարդություններ ծագել գործընկերների և մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում, անգամ հնարավոր է, որ կորցնեք վաղեմի դաշնակիցներին: Բացասական միտումների ազդեցությունը հնարավոր կլինի հաղթահարել, եթե կարողանաք փոխել ձեր վարքագիծը և հանդուրժողականություն ցուցաբերեք:

Ձկներ: Օրվա զգացմունքային ֆոնն անկայուն է: Չմտածված ու թեթևամիտ գործողությունների օր է, հաճախ ինքներդ ձեզ չեք կարող բացատրել, թե ինչու գնացիք այս կամ այն քայլին, ուղղակի ցանկություն կա ինչ-որ նոր բան անելու: Մի վստահեք կողքից տրված խորհուդներին, չի բացառվում, որ դրանք արվեն ոչ լավագույն մղումներով:

Օրվա առաջին կեսին դուք նյարդային եք, իսկ ահա երկրորդ կեսին տրամադրությունը կտրուկ կփոխվի, դուք կդառնաք ուրախ և անկեղծ' ոգևորելով շրջապատին և արժանանալով նրա բարեհաճ վերաբերմունքին:

Նյութի աղբյուրը` Hraparak.am 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами