Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաքի շրջանակներում երկրորդ խոշոր հաշվով հաղթանակը տոնե: Այս անգամ Հայաստանի ազգային ընտրանին 4 անպատասխան գնդակ ուղարկեց Էլ-Սալվադորի հավաքականի դարպասը:
Հանդիպման հենց մեկնարկային րոպեներից Հայաստանի հավաքականը սկսեց ճնշել մրցակցին, ինչի արդյունքում արդեն խաղի երկրորդ րոպեին Խավի Գարսիան դարձավ ինքնագոլի հեղինակ:Ոգևորված ձեռք բերածով՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նետվեցին առաջ և 6 րոպե անց կարողացան կրկնապատկել խաղի հաշիվը:Գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Համբարձումյանը:Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը ևս մի քանի սուր գրոհներ անցկացրեց, սակայն նոր գոլեր չեղան, և թիմերն ընդմիջման գնացին 2-0հաշվով՝ հօգուտ Հայաստանի ազգային հավաքականի:
Երկրորդ խաղակեսում էլ խաղն անցավ հիմնականում Հայաստանի հավաքականի առավելությամբ: Հանդիպման 69-րդ րոպեին հավաքականում իր առաջին գոլը հեղինակեց Տիգրան Բարսեղյանը: 6 րոպե անց՝ 75-րդ րոպեին Գեղամ Կադիմյանը հեղինակեց այս խաղում իր թիմի չորրորդ գոլը:Սա Գեղամ Կադիմյանի երկրորդ գոլն էր հավաքականի կազմում:Եվս մեկ գոլ Հայաստանի ազգային հավաքականի նորեկը հեղինակել էր Գվատեմալայի հետ ընկերական խաղում:
Հայաստանի հավաքականն այսքանով ավարտում է ԱՄՆ-ում անցկացվող ուսումնամարզական հավաքը: Հավաքի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը 7-1 հաշվով հաղթանակ է տոնել Գվատեմալայի հավաքականի նկատմամբ:
Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով․
1․ Արսեն Բեգլարյան 4․ Տարոն Ոսկանյան 5․ Գաել Անդոնյան 8․ Մարկոս Պիզելլի (21. Դավիթ Մանոյան, 53) 9․ Գոռ Մալաքյան (3.Վարազդատ Հարոյան, 69) 10, Տիգրան Բարսեղյան (2․ Դավիթ Հակոբյան, 73), 17․ Արտակ Եդիգարյան 18․ Հենրիխ Մխիթարյան 19․ Հովհաննես Համբարձումյան (13. Կամո Հովհաննիսյան, 71) 20․ Լևոն Հայրապետյան (14․ Սերգեյ Ավագիմյան, 73), 22․ Էդգար Մանուչարյան (24. Գեղամ Կադիմյան, 56)
Պահեստայիններ՝ 12․ Գոռ Մանուկյան 16․ Անատոլի Այվազով 2․ Դավիթ Հակոբյան 3․ Վարազդատ Հարոյան 7․ Զավեն Բադոյան 11․ Արթուր Սարկիսով 13․ Կամո Հովհաննիս յան 14․ Սերգեյ Ավագիմյան 15․ Բենիկ Հովհաննիսյան 21․ Դավիթ Մանոյան 23․ Արաս Օզբիլիս 24․ Գեղամ Կադիմյան: