«Մանչեսթեր Յունայթեդ»-ը միացել է Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ« ֆուտբոլային ակումբը ևս միացել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Կայքը հիշեցնում է, որ ավելի վաղ Starsport-ը հաղորդել է Մխիթարյանի տրանսֆերի նկատմամբ անգլիական մեկ այլ ակումբի՝ Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հետաքրրության մասին: Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև Լոնդոնի մյուս գրանդ ակումբները՝ «Չելսի»-ն և «Արսենալ»-ը, ինչպես նաև իտալական «Յուվենթուս»-ը:
Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ ավարտվում է 2017թ. ամռանը: Գերմանական Bild պարբերականն արդեն հաղորդել է, որ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ:
Նշվում է նաև, որ «Յուվենթուս»-ը Մխիթարյանին տարեկան 3 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ է առաջարկել, սակայն «Արսենալ»-ն ավելի նպաստավոր պայմաններ է առաջարկել:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել պորտուգալացի հանրահայտ մասնագետ Ժոզե Մոուրինյոն: Այն, որ «կարմիր սատանաները» մրցաշրջանի մեկնարկից առաջ կունենան նոր ձեռքբերումներ, կասկած չի հարուցում, իսկ կհայտնվի Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյի պլաններում, թե ոչ, ցույց կտա ժամանակը: