ԵՄ-ն հետաձգել է Վրաստանի համար անայցագիր ռեժիմի մասին որոշումը
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության անդամ երկրները հետաձգել են Վրաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանման հարցի վերաբերյալ որոշման ընդունումը: Այդ մասին հունիսի 1-ին հայտնել է Reuters գործակալությունը: Համաձայնագրին դեմ են արտահայտվել Ֆրանսիան եւ Գերմանիան:
Այդ թեման քննարկվել է ԵՄ-ի մշտական ներկայացուցիչների կոմիտեում: «Թուրքիան, Ուկրաինան եւ Կոսովոն նույնպես պետք է այցագրերի չեղարկման հետաձգման սպասեն, որովհետեւ դաշինքն ավելի զգուշավոր դիրք է բռնել ներգաղթի հետ կապված մտահոգությունների պայմաններում»,- նշել է երկրներից մեկի պատվիրակության ներկայացուցիչը:
Ճշտվում է, որ Եվրոպայի քաղաքական գործիչները Վրաստանի հետ այցագրային ռեժիմի հարցի քննարկմանը կվերադառնան հաջորդ շաբաթ, նախքան ձեռնամուխ կլինեն Ուկրաինայի շուրջ համանման բանակցություններին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



