Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Անդամակցելով ԵԽ-ին՝ Հայաստանը բռնել է բարեփոխումների ուղին. ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի ելույթը Երևանում

МЕЖДУНАРОДНОЕ

Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը ստանձնեց պարտավորություններ ու հանձնառություններ և բռնեց բարեփոխումների ուղին: Այդ պահից ի վեր, Հայաստանի ժողովուրդը և երկրի իշխանությունները կայուն քայլերով սերմանել են ընդհանուր եվրոպական արժեքները` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումներում և հասարակական կյանքում: Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակի կապակցությամբ Երևանում ունեցած ելույթում այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայնի-Դրագոնին: «2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ: Հաջորդ օրը ձեր դրոշը` Եռագույնը, բարձրացվեց Ստրասբուրգում գտնվող մեր գլխավոր գրասենյակի դիմաց` նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ: Հիշում եմ, որ կանգնած էի ձեր հայրենակիցների կողքին և նայում, թե ինչպես է Եռագույնը իր ճիշտ տե ղը գտնում եվրոպական դրոշների ծիածանի մեջ` «Մեր հայրենիքը» հիմնի նվագակցությամբ: Անդամակցության գործընթացը սկսել էր դեռևս 1996 թվականին, և դրա ավարտը նշանավորվեց եվրոպական ընտանիքում Հայաստանի` որպես լիարժեք անդամի ճանաչումով: Դա պատմական և երկար սպասված պահ էր: Եվ դա միայն պատմության սկիզբն էր»,- ասել է նա:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝ այս կայուն առաջընթացը եղել է ինչպես ի շահ Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ Եվրոպայի խորհրդի և մյուս անդամ պետությունների: «Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը և Հայաստանի ներդրումը Եվրոպայում խաղաղություն և բարգավաճում ապահովելու մեր Կազմակերպության համապարփակ օրակարգին, որը հիմնված է ազատության և օրենքի վրա: Եվ այսօր, Եվրոպայի համար դժվար ժամանակներում, մենք ողջունում ենք ձեր կողմից ստանձնած համագործակցային և կառուցողական դերը: Մենք ունեցել ենք կայուն երկխոսության և Õ �ամագործակցության 15 տարիներ: 15 տարի Հայաստանը մեկը մյուսի հետևից հանձնառություններ է կատարել: Այդ են վկայում ոչ միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, այլ նաև 59 այլ կոնվենցիաների վավերացումը և մի շարք բարեփոխումներ, օրինակ` մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Սահմանադրության մեջ, դատական համակարգի անկախության խթանումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև քրեակատարողական համակարգում առկա խնդիրներին արձագանքելը և շատ այլ հարցեր: Սա երկար և խրախուսանքի արժանի ցանկ է: Այս ձեռքբերումների համար բարձր գնահատականը ստ անում է Հայաստանի ժողովուրդը և իրար հոջորդող իշխանությունները, ովքեր նվիրված են մնացել ժամանակակից եվրոպական պետություն կառուցելու գործին: Սա տեղի է ունեցել անկախ այն դժվարություններից, որոնք ի հայտ են եկել վերջին 15 տարիների ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում: Եվ այս վճռականությունը ընդգծված էր Խորհրդարանական վեհաժողովում 2013 թվականի հոկտեմբերին Նախագահ Սարգսյանի ելույթում, երբ Հայաստանը ստանձնել էր Նախարարների կոմիտեի նախագահությունը, և որի համար արժանացավ մեծ գովեստի»,- ընդգծել է Բատայնի-Դրագոնին:

Նրա գնահատմամբ՝ 15 տարի հետո ամեն ինչ կատարյալ չի կարող լինել, և ոչ բոլոր բարեփոխումներն են ավարտված: Կան խնդիրներ, որոնք ուշադրություն և գործողություն են պահանջում: «Դրանցից մեկը` հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների` եվրոպական չափանիշներին համապատասխանեցումն է: Նոր սահմանադրությունը դեռևս կիրարկման կարիք ունի: Արդարադատության ոլորտում կարևոր բարփոխումները նույնպես ընթացքի մեջ են: Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագիրը մշակվել է ձեզ հետ` նպաստելու հենց այս աշխատանքներին: Թևակոխելով մեր համագործակցության հաջորդ փուլը` ինձ համար պարզ է, որ մենք դա անում ենք նոր խանդավառությամբ: Երևան գալուն պես` ես գրեթե բոլորից լսել եմ, որ ապագայում մենք բարեփոխումներին պետք է մոտենանք նույնպիսի նվիրվածությամբ, ինչպես դա արել ենք առ այսօր: Մենք Ստրասբուրգում լիովին համաձայն ենք: Այսպիսով, քանի դեռ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին, Եվրոպայի խորհուրդը կմնա ձեր կողքին` որպես գործընկեր և ընկեր»,- եզրափակել է Գաբրիելա Բատայնի-Դրագոնին:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества