Google- ի աշխատակիցների «բողոքը» աշխատանքի անտանելի պայմաններից
ЛАЙФGoogle ընկերությունը հայտնի է անձնակազմի նկատմամբ իր յուրահատուկ քաղաքականությամբ:
Եկամուտների մի մասը ընկերությունը ներդնում է աշխատակիցների համար աշխատանքային առավել հարմար պայմաններ ստեղծելու վրա:
Google-ի գրասենյակների լուսանկարները այդ փաստի ապացույցն են՝ նման աշխատանքի մասին կարելի է միայն երազել:
Սակայն վերջերս մի մարդ, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, համացանցում հրապարակել է շատ հետաքրքիր տեղեկություններ Google Inc-ում աշխատելու անմարդկային պայմանների մասին: Past.am- Ձեզ է ներկայացնում այդ տեղեկությունները:
1. Ինձնից շատ երկար ժամանակ է խլում մարզասրահ գնալը: Հարկավոր է մարզասրահ բացել իմ կորպուսում, որ ես կարողանամ մարզվել, այլ ոչ թե ժամանակ ծախսել այնտեղ հասնելու համար:
2. «Աշխատակիցների ուղեցույցը» զբաղեցնում է 1 էջից ավելի:
3. Այդ անվճար 100-դոլարանոց ականջակալները փչացնում են իմ սանրվածքը:
4. Ամեն անգամ, երբ ես գնում եմ ցերեկը մերսման, իմ դեմքին մինչև երեկո մնում են բարձի հետքերը:
5. 8 անվճար մարզաշապիկներից 5-ը, որ ես ստացել եմ այս տարի, սև է: Դա ինձ նյարդայնացնում է: Ես նախընտրում եմ կապույտ գույնը:
6.Պարաշյուտով կորպորատիվ ցատկի ժամանակ մեզ խոստացել էին 50 վայրկյան ազատ անկում, սակայն, նայելով տեսանյութը, ես նկատեցի, որ եղել է ընդամենը 41 վայրկյան:
7. Իմ 70 դյույմանոց մոնիտորին լեռների տեսարաններ են:
8. Ես ոչ մի տարբերություն չեմ զգում մերսման բազկաթոռի գործողությունների միջև:
9. Երբեմն, երբ ես գնում եմ խոհանոց որևէ ըմպելիքի հետևից, պարզվում է՝ դրանք սառը չեն: Ինչպե՞ս դրանից հետո կարող եմ աշխատել:

10. Իմ սենյակի բազմոցը բավականաչափ երկար չէ, որ ամբողջ հասակով պառկեմ:
11. Այն բանի պատճառով, որ ես շաբաթը 14 անգամ սնվում եմ Google-ում, ավելի էժան է լինում նստել հանգտսյան օրերին սրճարանում կամ ռեստորանում, քան մթերք գնել: Արդյունքում՝ ես տարի է, ինչ ոչինչ չեմ պատրաստել ու իմ խոհարարական հմտությունները դրանից տուժում են:
12. Ճաշին կերել էին ամբողջ պիցցան, և ես ստիպված սթեյք կերա:

13. Երբ ես ընկերության հաշվին ճանապարհորդում եմ այլ գրասենյակներում, այնտեղի խոհանոցի ուտելիքը անծանոթ է ինձ ու ես չգիտեմ՝ ինչ ընտրել:



