Լևոն Արոնյանը 4-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
СПОРТՇախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը. շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն (2792) աղյուսակում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Առաջինից երրորդ հորիզոնականները զբաղեցրել են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ֆաբիանու Կարուանան (ԱՄՆ):
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն 100-ի մեջ ընդգրկվել են նաև Գաբրիել Սարգսյանը (59-րդ հորիզոնական), Վլադիմիր Հակոբյանը (65-րդ հորիզոնական) և Սերգեյ Մովսիսյանը (89-րդ հորիզոնական):
Կանանց վարկանիշային աղյուսակում լավագույն 100-ի մեջ են ընդգրկվել հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը (39-րդ հորիզոնական) և Լիլիթ Մկրտչյանը (48-րդ հորիզոնական):
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



