Չինաստանում առնվազն 14 մարդ է զոհվել «Սուդելոր» թայֆունի պատճառով
ОБЩЕСТВО«Սուդելոր» թայֆունն առնվազն 14 մարդու մահվան պատճառ է դարձել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հաղորդել է CNN-ը:
Նրանց մեծ մասը՝ 12 մարդ, զոհվել է երկրի հարավ-արեւելքի Վենչժոու քաղաքում, եւս երկուսը՝ Լիշույ քաղաքում:
«Սուդելոր» թայֆունը ամենաուժգին տարերային աղետներից մեկն է, որը վերջին ժամանակներս պատուհասել է Չինաստանը: Քամու արագությունը գերազանցել է ժամում 280 կիլոմետրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանի հարավ-աեւելքից թայֆունի պատճառով տարահանվել է ավելի քան 180 հազար մարդ: Բացի այդ, տարերքը մոլեգնել է հարեւան Թայվանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



