Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն անձնական տվյալների պաշտպանության համաձայնագիր են ստորագրել
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունը եւ ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել քրեական գործեր հետաքննելիս երկու կողմերի իրավապահ մարմինների համագործակցության ժամանակ անձնական տվյալները պաշտպանելու վերաբերյալ: Այս մասին ասված Է Եվրահանձնաժողովի (ԵՀ)՝ Բրյուսելում տարածված հայտար արության մեջ:
«2016 թվականի հունիսի 2-ին Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն ստորագրել են այսպես կոչված «հովանոցային համաձայնագիր», որն ապահովում Է տվյալների համապարփակ պաշտպանություն քրեական գործերի գծով իրավապահ մարմինների համագործակցության համար: Համաձայնագիրը բարելավում Է, մասնավորապես, Եվրամիության քաղաքացիների իրավունքները՝ նրանց համար ապահովելով ԱՄՆ-ի քաղաքացիներին հավասար վերաբերմունք, երբ խոսքը վերաբերում Է ամերիկյան դատարաններում վնասի փոխհատուցման հայցերին»,- նշված Է այնտեղ:
Համաձայնագրում ընդգծված Է, որ այն «ներառում Է բոլոր այն անձնական տվյալները, որոնք փոխանակում են Եվրամիության երկրների ոստիկանության եւ արդարադատության մարմինները եւ ԱՄՆ-ի իշխանության ֆեդերալ մարմինները՝ քրեական հանցագործությունների, ներառյալ ահաբեկչության, կանխման, հետաքննության, բացահայտման եւ դատական հետապնդման նպատակով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



