Անկարան հետագա քայլեր համար սպասում է Բունդեսթագի` Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի տեքստին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան սպասում է Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի տեքստին` հետագա քայլերը հստակեցնելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը` ասելով, որ Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների համար: «Որոշման տեքստը ամբողջությամբ տեսնելուց հետո մեկ վայրկյան անգամ չենք հապաղի քայլեր ձեռնարկելու հարցում»,- ինչպես հաղորդ ում է «Արմենպրես»-ը, ասել է նա:
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո պաշտոնական Անկարան սկսել է սպառնալիքներ հնչեցնել Գերմանիայի հասցեին: Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է. «Որպես Թուրքիա` բոլոր հարթակներով անպայման տալու ենք անհրաժեշտ պատասխան այս որոշմանը»: Միաժամանակ փոխվարչապետը հակասել է ինքն իրեն` ասելով, թե Բունդեսթագի ընդունած որոշումն իրենց համար առ ոչինչ է:
Նա «պատմական սխալ» է որակել Բունդեսթագի որոշումը` նշելով, որ դա «հարիր չէ Թուրքիայի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերություններին»: Շարունակելով թուրքական պաշտոնական թեզը` Քուրթուլմուշը կրկին ասել է, որ հարցը պետք է քննարկեն ոչ թե քաղաքական գործիչներն ու խորհդրարանները, այլ գիտականներն ու պատմաբանները:
Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուսքրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը:
Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:
Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:



