Ճապոնիայում դպրոցականները չորս տարուց կանցնեն Էլեկտրոնային դասագրքերի
МЕЖДУНАРОДНОЕՃապոնացի դպրոցականները չորս տարի անց կօգտագործեն Էլեկտրոնային դասագրքեր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ որոշումն հունիսի 2-ին ընդունվել Է երկրի կրթության նախարարության կողմից:
Անհատական պլանշետների տեսքով Էլեկտրոնային դասագրքերն ընդլայնում են ուսուցման հնարավորություններն ավելի մեծ զննականության հաշվին, ինչպես նաեւ ուսուցման գործընթացում պատկերի եւ ձայնի գործառույթների օգտագործման հնարավորությունները: Դա թույլ կտա բարձրացնել անգլերեն լեզվի ուսուցման որակը, ինչպես նաեւ կընդլայնի հաշմանդամ երեխաների ուսուցման հնարավորությունները, նշում են նախարարությունում:
Սկզբնական շրջանում Էլեկտրոնային դասագրքերը կօգտագործվեն թղթե դասագրքերին հավասար, իսկ այնուհետեւ կսկսեն դուրս մղել դրանց: Չլուծված խնդիրն այն Է, որ պետությունն ի վիճակի չի լինի բոլոր դպրոցականներին ապահովել անվճար պլանշետներով, ինչն արվում Է թղթե դասագրքերի դեպքում: Այսպիսով, ծախսերի մի մասը կընկնի ծնողներին ուսերին:
Ինչպես սպասվում Է, այդ նորամուծության գործնական իրականացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները կսկսվեն դեռ մինչեւ 2016 թվականի վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



