Վթար Քուչակ գյուղի մոտ. բախումից հետո «ՎԱԶ 2108»-ը շրջվել է. վարորդին հասցրել են հիվանդանոց
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 9-ին, ժամը 20.01-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես A180» մակնիշի 18 SU 632 պ/հ (վարորդ` 43-ամյա Վ. Մ.) եւ «ՎԱԶ 21-08» մակնիշի 35 SQ 555 պ/հ (վարորդ` 37-ամյա Ա. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ 21-08» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով, իսկ վարորդը տեղափոխվել է Ապարանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



