Արտահանվել է 50 315 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
ЭКОНОМИКАՕգոստոսի 10-ի դրությամբ Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 50 315 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն' նախորդ ամբողջ տարվա 46 450 տոննայի դիմաց:
Այդ թվում' արտահանվել է 20 970 տոննա ծիրան' նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, 525 տոննա դեղձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51 տոննայի դիմաց, 1016 տոննա սալոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50 տոննայի դիմաց, 2190 տոննա կեռաս՝ նախորդ ամբողջ տարվա 369 տոննայի դիմաց։
Օգոստոսի 10-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաև 3145 տոննա վարունգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 տոննայի դիմաց և 1024 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 84 տոննայի դիմաց։
Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 83 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը․ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 30 տոկոս։