Ալի Խամենեին բացառել Է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Մերձավոր Արեւելքի ճգնաժամի շուրջ
МЕЖДУНАРОДНОЕԻրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բացառել Է Վաշինգտոնի հետ ցանկացած համագործակցություն Մերձավոր Արեւելքի ճգնաժամի շուրջ, նշելով, որ ԱՄՆ-ը մնում Է Թեհրանի հակառակորդը: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հեռուստատեսությունը:
«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունը շարունակվում Է Իսլամական հեղափոխության ժամանակներից (1979 թվական)»,-հայտարարել Է Խամենեին: «Մենք ԱՄՆ-ի հետ չենք համագործակցի տարածաշրջանային ճգնաժամի շուրջ»,-հավելել Է նա:
Իր ելույթի ընթացքում Իրանի հոգեւոր առաջնորդը նշել Է, որ Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի նպատակները «180 աստիճանով հակառակ են» Թեհրանի նպատակներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



