Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչպե՞ս ուշադրության նշաններ ցուցաբերել և հասնել ժամադրության

ЛАЙФ
Միայնակ մարդկանց մեծամասնությունը երազում է ռոմանտիկ սիրահարության մասին, բայց սիրո փնտրումն իր մեջ բազմաթիվ տխրություններ ու հիասթափություններ է ներառում: Զգացմունքի ծարավը, որն ընդունակ է երջանկացնելու մեզ, մենք վերածում ենք մի յուրովի կանխավայելման: Այո', սիրելի մարդու ներկայությունը հնարավոր է, որ երջանկություն պարգևի, բայց դրան հասնելու համար երբեմն հարկավոր է փոփոխությունների ենթարկել արժեքների ու նախապատվությունների արդեն ընդունված համակարգը: Միայնությունից փրկող ու առօրյա մեծ ու փոքր ձախողումներից շեղող սերը գտնելու ձգտումը կարող է ծանր ու հուսահատ փնտրտուքի վերածվել, ինչը կմեկուսացնի ձեզ շրջապատող մարդկանցից և կսահմանափակի ձեր անհատականության դրսևորումները: 
 
Ինչպե՞ս ուշադրության նշաններ ցուցաբերել և հասնել ժամադրության
 
Իրականում ավելի արդյունավետ է կենտրոնանալը նոր ծանոթներ ձեռք բերելու, ընկերական հարաբերություններ կնքելու վրա, նախընտրելի է փորձել հաճույք ստանալ կյանքի ամենաբազմազան արտահայտումներից: Ամեն դեպքում պետք է ընդունեք այն միտքը, որ միգուցե երկար ժամանակ մենակ լինեք և համակերպվեք այդ վիճակի հետ:
Անհրաժեշտ է ընդլայնել հետաքրքրությունների ու զբաղմունքների շրջանակը, կարողանալ գնահատել ընկերությունը և ուրախանալ ընկերների ներկայությունից: Դասավորելով ձեր նախապատվությունները այս կերպ` շրջապատի համար հետաքրքրիր մարդ կդառնաք, շփումների անգնահատելի փորձ ձեռք կբերեք և, վերջին հաշվով, կմեծացնեք ձեր սերը գտնելու հնարավորությունները: Երբ ի հայտ գան բազմակողմանի հետաքրքրություններ, բազմազան զբաղմունքներ, լավ ծանոթներ ու ընկերներ, ձեր ձգտումը` գտնելու սեր ինչ գնով ուզում է լինի, կվերանա, և նպատակը կիրականանա ինքնըստինքյան:
 
Նախքան կյանքի ուղեկից ընտրելը օգտակար է որոշակի ժամանակահատված շփվել տարբեր մարդկանց հետ: Դա ձեզ կօգնի ավելի լավ դատել մարդկային բնավորությունների ու որակների մասին: Այն մարդիկ, ովքեր ծանոթությունների մեծ փորձ ունեն, սովորաբար ավելի հաջողակ են կյանքի մշտական ուղեկից գտնելու հարցում: Նա, ով շատ ընկերներ ու մտերիմներ ունի, դժվար թե իրեն թույլ տա, որ հարաբերությունները սիրելիի հետ լինեն աններդաշնակ, կոնֆլիկտային ու նվաստացուցիչ կամ ուղեկցվեն վիրավորանքներով ու բռնություններով: 
 
Ծանոթական, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ հաստատելիս չափազանց խստապահանջ մի եղեք դիմացինի հայացքների, դատողությունների ու այլ հատկանիշների վերաբերյալ. առօրյա կյանքում դրանք այնքան կարևոր չեն, որքան լավ բնավորությունը: Բացի այդ` ժամանակի հետ մենք սկսում ենք գնահատել մարդկանց մեջ առաջին հայացքից լիովին աննկատ գծեր:
 
Եթե դուք չեք սիրում ֆլիրտներ ունենալ կամ այլ կերպ` սիրաբանել, և երբեք ժամադրություններ չեք նշանակել պարզապես հետաքրքրության համար, ապա, հավանաբար, ձեզ անհարմար կթվա ընտրած աղջկան (կամ տղային) սիրահետելն ու ուշադրության նշաններ ցուցաբերելը: 
 
Այդ դեպքում ժամադրություններ նշանակելու մեջ փորձ ձեռք բերեք այն ծանոթ-մտրիմների հետ, ովքեր, ամենայն հավանականությամբ, ձեզ չեն մերժի: Խուսափե՛ք ինքներդ ձեզ կեղծելուց և անկեղծ ցույց տվեք ձեր վերաբերմունքը զուգընկերոջը: 
 
Շատ հաճախ սիրավեպ սկսելիս մարդիկ մի սխալ են թույլ տալիս, որն հետագայում չափազանց հիվանդագին հետևանքների է բերում. նրանք լիրաժեք կախվածության մեջ են ընկնում այն մարդուց, ով, ըստ էության, բացարձակ անտարբեր է իր նկատմամբ ամեն տեսակ ապրումների հանդեպ: Եթե ձեզ մոտ այդպիսի իրավիճակ է, մտածե՛ք` միգուցե այդ մարդը ցանկանում է միայն դեպքից դեպք հանդիպել ձեզ կամ միգուցե միայն նոր զգացողություններ է փնտրում` եզրափակելով հերթական սիրավեպը: Վերջապես, միգուցե այդ մարդը պարզապես եսասե՞ր է և սովոր չէ՞ հաշվի առնել դիմացինի զգացմունքները: 
 
Ինչպե՞ս ուշադրության նշաններ ցուցաբերել և հասնել ժամադրության
 
Ձգտումը` պահպանելու այսպիսի անհավասար հարաբերությունները, մարդուց հսկայական ժամանակ է խլում և ստիպում իզուր խոր զգացումներ սպառել: Ձեզ չի՞ թվում, որ ժամանակն ու հոգեկան ներուժն ավելի օգտակար է ուղղել սեփական մտահորիզոնն ընդլայնելու, նոր ծանոթություններ հաստատելու և իսկական սեր գտնելու վրա: Բայց գլխավոր վտանգը, որ բխում է այսպիսի իրավիճակից հետևյալն է. դուք աստիճանաբար սովորում եք վիրավորանքների ու տխրությունների, իսկ դրա արդյունքում դուք մատչելի թիրախ կդառնաք այն մարդկանց համար, ովքեր կփորձեն օգտվել այդ հանգամանքից: Ցավոք, կհայտնվեն այնպիսիք, ովքեր դեմ չեն լինի օգտագործել ձեզ` նման հնարավորություն զգալու պարագայում: Ամեն դեպքում, եթե դուք իսկապես ձգտում եք խոր հարաբերություների այլ մարդու հետ, երբեք մի կանգնեք կես ճանապարհին, կարողացեք տեսնել ձեր շահերը և պայքարել դրանց համար:
 
Եթե, չնայած զուգընկերոջ հետ ծանր հարաբերություններին, երբեմն թույլ եք տալիս սեռական լիցքաթափում բացասական զգացումները` մենությունը, ձանձրույթը, ճնշվածությունը կամ  տագնապը փարատելու համար, փորձեք այդ հոգեվիճակներին դիմակայելու այլ, կառուցողական միջոցներ գտնել, երբ էլ որ դրանք պատեն ձեզ: Նայեք ձեր շուրջը և անպայման անցանկալի այդ զգացումներին հակազդելու, ցրվելու և զվարճանալու այլ ձևեր կգտնեք: 
 
Իսկ եթե լուրջ կախվածության մեջ եք ընկել զուգընկերոջից (կամ զուգընկերուհուց), նախևառաջ ձեզ համար հստակեցրե՛ք` շարունակելու եք այդ հիվանդագին հարաբերությունները: Ինքներդ ձեզ ասելով  «ոչ»` խուսափե՛ք ցանկացած հանդիպումից տվյալ մարդու հետ: 
 
Եթե, այնուամենայնիվ, չեք կարողանում միայնակ դուրս գալ այդ վիճակից, դիմե՛ք մասնագետի:
 
Խոսելով ծանոթություններ հաստատելու մասին` պետք է կարևորել տեսողական շփման, դեմքի արտահայտության, կեցվածքի և ձայնի հնչերանգի դերը, որոնց շնորհիվ կարող եք արտահայտել ձեր հետաքրքվածությունը և ցանկությունը շփման մեջ մտնելու: 
 
Ամեն մարդու մոտ ժամանակի հետ սիրահետելու իր ոճն է ձևավորվում: Ուշադրության ամենաբազմազան ցուցաբերումներ են` ունքերի խաղը, արտահայտիչ կամ բազմանշանակ հայացքները, պարի ինքնատիպ հրավերը, պարի ընթացքում հեռավորության կրճատումը մինչև  3-4 սանտիմետրը, շշնջոցն ականջին, արագ հպումն կամ շոյումը ծնկին, բազուկին, դաստակին, ուսին… ընդ որում` դա պետք է անել ժպտալով կամ ուրախ ինչ-որ բան պատմելով:
 
Կինը, փորձելով մոտեցում գտնել տղամարդու հետ և գրավել նրան, չպետք է ամաչի կոկետությունից. անցել են այն ժամանակները, երբ գեղեցիկ սեռը ստիպված էր բավարարվել միայն սպասողական դերով: Զգալով, որ դուք ներկաներից մեկի ուշադրության առարկա եք դարձել, մի՛ շտապեք պատասխանել փոխադարձությամբ: Իսկ երբ, չնայած ձեր անտարբերությանը, մեկը շարունակում է համառորեն ուշադրության նշաններ ցույց տալ, նրբակիրթ ավարտեք խոսակցությունը, խոսեք ուրիշ մեկի հետ կամ հեռացեք: Եթե ցանկանում են ձեզ ժամադրել կամ հեռախոսահամար են խնդրում, իսկ դուք դեռ չեք կողմնորոշվել ձեր վերաբերմունքի մեջ, ասացե՛ք, որ դեռ վստահ չեք զգացմունքների առումով և առաջարկեք վերադառնալ դրան հաջորդ անգամ: Իսկ եթե շփումը շարունակելու իրավունքն ուզում եք ձեզ վերապահել, քաղաքավարի մերժեք տալ հեռախոսահամարը` փոխարենը զրուցակցինը խնդրելով:
 
Հետևեք, թե ինչպիսին է դիմացինի հայացքը, ձայնը, դեմքի արտահայտությունը` ջերմ, թե ձանձրացող, կեցվածքը` տրամադրող, թե անտարբեր: Ցուցաբերում է ձեր զրուցակիցը հետաքրքրություն, հարցեր տալիս է, թե միայն քաղաքավարի պատասխանում է: Նայում է կողքերը` կարծես ինչ-որ մեկին սպասելով: Ինչպես է վերաբերվում նրան, երբ ավելի եք մոտենում, իջեցնում եք ձայնը մինչև շշնջոց, թեթև, խաղալով հպվում եք նրան: Ուրախ, աճող մտերմիկ ջերմությամբ, թե լարված, օտար է պահում ձեզ հետ: Պատասխանելով այսպիսի նշանների ժամադրության ժամանակ` կարող եք դիմացինի մոտ ստեղծել այն զգացողությունը, որ գրկախառնումներ կամ համբույր եք ցանկանում:

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами