Bloomberg-ը 15 ռուսաստանցիների է ներառել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
МЕЖДУНАРОДНОЕԱշխարհի ամենահարուստ 200 մարդկանց ցուցակում տեղ են գտել Ռուսաստանի 15 քաղաքացիներ. ցուցակը Bloomberg գործակալության կողմից հրապարակվել Է հունիսի 3-ին:
Ռուսաստանցիներից վարկանիշում ամենաբարձր տեղն զբաղեցրել Է «Ինտերռոս» հոլդինգի սեփականատեր, «Նորիլսկի Նիկել»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոտանինը: Ընդհանուր ցուցակում ձեռնարկատերը գտնվում Է 56-րդ հորիզոնականում. նրա կարողությունը գնահատվում Է 14,7 մլրդ դոլար:
Պոտանինին ռուսաստանցի միլիարդատերերից հաջորդում են «Նովատեկ» գազի ընկերության վարչության նախագահ եւ խոշոր բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը, «Ռենովա» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեկսելբերգը եւ «Սեվերստալ» ընկերության նախկին սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը:
Գործակալության տվյալներով՝ առավել արագ տեմպերով իր կարողությունն ավելացնում Է «Նովատեկ» ընկերության համասեփականատեր Գենադի Տիմչենկոն: Տարեսկզբից նա վաստակել Է 2 մլրդ դոլար՝ իր ակտիվներն ավելացնելով 31 տոկոսով: Ներկայում նրա կարողությունը գնահատվում Է 8,6 մլրդ դոլար:
Ընդհանուր առմամբ ռուսաստանցի 15 միլիարդատերերի միագումար կարողությունը հասնում Է 156,5 մլրդ դոլարի:



