Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քոքոբելյանի օրենսդրական նախաձեռնությանը դեմ են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները

ОБЩЕСТВО

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մինչև մեկ տարի հետաձգեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին օրենքի նախագծի քննարկումները:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ներկայացնելով նախագիծը, նկատեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցումը Հայաստանի համար այս ընթացքում միայն մարտահրավեր է եղել: Պատգամավորը հիշեցրեց, որ խորհրդարանում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի քննարկման ժամանակ անդամակցության հիմնական հիմնավորումներից մեկն այն էր, որ դա բարձրացնելու է Հայաստանի անվտանգության մակարդակը: «Բայց քառօրյա պատերազմի ընթացքում մենք տեսանք, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մեր անվտանգության մակարդակը չի բարձրացել: Մենք տնտեսական առումով ևս այս միությունից օգուտներ չենք ունեցել»,- կարծիք հայտնեց Քոքոբելյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդգծեց՝ եթե օրենսդրական նախաձեռնությունը հանձնաժողովում դրվելու է քվեարկության, ապա ինքը դեմ է քվեարկելու: «Ես կարծում եմ, որ ձեր հիմնավորումները բավարար չեն, որպեսզի մենք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսենք: Ես չեմ կարծում, որ մենք այս խնդրին անդրադառնալու անհրաժեշտություն ունենք: Եվրասիական տնտեսական միությունը դեռևս գտնվում է կայացման փուլում, և մենք չենք կարող այդ միությանն անդամակցության ընդ ամենը մեկ տարվա արդյունքներով ինչ-որ եզրակացությունների հանգել և նման որոշում կայացնել: Իհարկե, կայացած միությունից էլ դուրս գալու հարց քննարկում են, սա բնական գործընթաց է՝ բոլոր պետություններն ունեն ինչպես մուտքի, այնպես էլ ելքի իրավունք, սակայն հիմա մենք չենք կարող մեզ համոզել, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը մեզ համար ավելի լավ կլինի: Հաստատ ավելի լավ չի լինի: Մենք պետք է մեր խնդիրները հաղթահարենք այս միության շրջանակներում, մեր շահերը պետք է առաջ տանենք այս միության շրջանակներում: Ես ասել եմ, որ առաջիկա 4 տարիների ընթացքում պետք է կարողանանք առավելագույն օգուտներ քաղել Եվրասիական տնտեսական միությունից: Եթե չենք կարողանում քաղել օգուտներ, ապա որևէ մեկը մեր ձեռքը չի բռնել, և մենք ցանկացած պահի կարող ենք դուրս գալ այդ միությունից»,- նշեց պատգամավորը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը դեմ է, որպեսզի այս փուլում Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց սկսի: Պատգամավորը հիշեցրեց, որ ինքը դեմ է քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը և ասել է, որ դա քաղաքական սխալ էր: Նրա խոսքով՝ ինքը հիմա էլ է դա քաղաքական սխալ համարում, սակայն նկատեց, որ քաղաքական սխալներն ուղղելու լավագույն տարբերակը չէ լրիվ հակառակ որոշումը կայացնելը: Փաշինյանը հավելեց, որ կողմ չէ, որպեսզի Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, քանի որ այդ կառույց ում որոշումները կայացվում են կոնսենսուսով: «Այսինքն, եթե Հայաստանը որևէ որոշման դեմ լինի, այդ որոշումը չի կարող ընդունվել: Չի բացառվում, որ Ադրբեջանը ցանկություն ունի անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը: Հայաստանը կարող է դեմ արտահայտվել դրան, թույլ չտալ այդ անդամակցությունը՝ անհրաժեշտության դեպքում նաև բոյկոտելու եղանակով»,- ասաց Փաշինյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն էլ շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակ Խաչատուր Քոքոբելյանին՝ արդիական հարցադրմամբ հանդես գալու համար: «Սա նշանակում է, որ դուք այնքան մեծ սպասելիքներ եք ունեցել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից, որ ձեզ մոտ բողոքի ակցիա է բարձրացել նրանից, որ այդ սպասելիքները շուտ չեն արդարացել: Այո, մեր սպասլիքներն այդ անդամակցությունից մեծ են, և մենք քաղաքականության մեջ պետք է առաջնորդվենք Հիպոկրատի հայտնի սկզբունքով՝ «մի վնասիր»»,- նշեց Գեղամյանը:

Նախագծի հեղինակ, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ ինքը երբեք չի ցանկանա, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու նախագծին դեմ քվեարկեն: Նա հայտարարեց, որ օգտվում է իր իրավունքից և մինչև մեկ տարի հետաձգում է նախագծի քննարկումները: 
Այնուհետև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը քվեարկության դրեց «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծի քննարկումները մինչև մեկ տարի հետաձգե լու առաջարկը, որին կողմ քվեարկեցին բոլոր պատգամավորները՝ բացի Թևան Պողոսյանից, ով ձեռնպահ քվեարկեց:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества