Ուկրաինան եւ ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարի վարկային երաշխիքների համաձայնագիր են ստորագրել
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի կառավարությունը եւ ԱՄՆ-ն Կիեւին 1 միլիարդ դոլար գումարի վարկային երաշխիքների տրամադրման համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
«Հունիսի 3-ին կայացել Է 1 միլիարդ դոլարի ծավալով վարկային երաշխիքների տրամադրման համաձայնագրի ստորագրումը,- ասված Է հաղորդագրության մեջ:- Այս համաձայնագրի շնորհիվ Ուկրաինան լրացուցիչ հնարավորություններ կստանա տնտեսական գործոնների ազդեցությունից Ուկրաինայի տնտեսության առավել խոցելի ճյուղերի օժանդակման եւ պաշտպանության համար»:
Փաստաթղթի ստորագրման առթիվ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահություն Է հայտնել, որ դրանից հետո պայմանագրեր կստորագրվեն ԱՄՀ-ի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ Ուկրաինայի համագործակցության մասին, ինչպես նաեւ ԵՄ-ի կողմից մակրոֆինանսական օգնություն ստանալու մասին: «Դա կնպաստի Ուկրաինայի տնտեսական աճին»,- նախագահի խոսքից մեջբերում Է անում նրա մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



