PKK-ի հարձակումների պատճառով Թուրքիա ներկրվող նավթի ծավալը 6,5 տոկոսով կրճատվել է
ЭКОНОМИКАՔուրդիստանի աշխատավորկան կուսակցության (PKK) զինյալների կողմից Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարով Իրաքից Թուրքիա փոխադրվող նավթի ծավալը հուլիսին նախորդ ամսվա համեմատ 6,5 տոկոսով կրճատվել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտնել է իրաքյան Քուրդիստանի ինքնավարության Բնական աղբյուրների նախարարությունը:
Նշվում է, որ հուլիսին Իրաքից քրդական տարածաշրջանից Թուրքիա է արտահանվել 12 մլն բարել նավթ, Քիրքուքից` 4 մլն բարել նավթ:
PKK-ի կողմից Քիրքուրք-Յումուրթալըք նավթատարի պայթեցման հետեւանքով այն 111 ժամ չի աշխատել, ինչի պատճառով Իրաքի ազգային նավթային ընկերությանը (SOMO) ծրագրվածից նվազ քանակությամբ նավթ է հաձնվել:
SOMO-ի մասնագետների կարծիքով` հունիսի 23-ից վերսկսված թուրք-քրդական բախումները հյուսիսիրաքյան քրդական տարածաշրջանին 250 մլն դոլարի վնաս են պատճառել: