Պատանի հայ ծանրորդները Եվրոպայի առաջնությունից վերադարձել են 14 ոսկե, 11 արծաթե, 4 բրոնզե մեդալներով
СПОРТԾանրամարտի պատանիների և աղջիկների ՀՀ պատվիրակությունը հայրենիք է վերադարձել մեդալների հարուստ ավարով՝ 6 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե մեդալ երկամարտի արդյունքով:
Շվեդիայի Թագավորության Լանդսկրոնա քաղաքում անցկացված ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկան պատանիների ու աղջիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 17 տարեկան պատանիների Հայաստանի թիմը գրավել է երրորդ տեղը, իսկ ընդհանուր հաշվարկով նվաճել 29 մեդալ՝ 14 ոսկե, 11 արծաթե, 4 բրոնզե:
Մրցումներին փայլուն են հանդես եկել և մինչև 17 տարեկանների պայքարում ըստ քաշային կարգերի Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել՝ 50 կգ Համլետ Մնացականյանը (պոկում՝ 80 կգ, հրում՝ 109 կգ, երկամարտ` 189 կգ) - Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան, 62 կգ Լևոն Մանուկյանը (պոկում՝ 111 կգ, հրում՝ 142 կգ, երկամարտ` 253 կգ) - Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Էդուարդ Դարբինյան, 94 կգ Սարգիս Կիրակոսյանը (պոկում՝ 138 կգ, հրում՝ 167 կգ, երկամարտ` 305 կգ) - Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Երվանդ Կիրակոսյան, + 69 կգ Արփինե Դալալյանը (պոկում՝ 84 կգ, հրում՝ 119 կգ, երկամարտ` 203 կգ) - Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, «Սևան» մարզական հասարակական կազմակերպության Քասախի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Տարոն Թովմասյան:
Մինչև 15 տարեկանների պայքարում ոսկե մեդալակիրներ են դարձել՝ 56 կգ Արմեն Գրիգորյանը (պոկում՝ 94 կգ, հրում՝ 117 կգ, երկամարտ՝ 211 կգ) - Սևան» մարզական հասարակական կազմակերպության Քասախի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ս. Գրիգորյան, + 69 կգ Աիդա Մանուկյանը (պոկում՝ 81 կգ, հրում՝ 89 կգ, երկամարտ՝ 170 կգ) - Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց, անձնական մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան:
Արծաթե մեդալների են արժանացել մինչև 17 տարեկանների պայքարում 69 կգ Սոնա Պողոսյանը (պոկում՝ 93 կգ, հրում՝ 131 կգ, երկամարտ՝ 206 կգ) - Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, «Սևան» մարզական հասարակական կազմակերպության Քասախի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արման Ղազարյան: Մինչև 15 տարեկան ծանրորդների պայքարում՝ 56 կգ Ռաֆիկ Հարությունյանը (պոկում՝ 87 կգ, հրում՝ 117 կգ, երկամարտ՝ 204 կգ) – Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գ. Գրիգորյան, 69 կգ Կարեն Մարգարյանը (պոկում՝ 99 կգ, հրում՝ 127 կգ, երկամարտ՝ 226 կգ) - «Սևան» մարզական հասարակական կազմակերպության Սամաղարի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ֆելիքս Ալիև:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բրոնզե մեդալակիր է դարձել 85 կգ Արսեն Մարտիրոսյանը (պոկում՝ 130 կգ, հրում՝ 171 կգ, երկամարտ՝ 301 կգ) - «Սևան» մարզական հասարակական կազմակերպության Սամաղարի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան: